ԱՆԳԼԻՈՅ ՖՈՒԹՊՈԼԻ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. – ՄԱՆՉԵՍԹԸՐ ԵՈՒՆԱՅԹԸՏ 19-ՐԴ ԱՆԳԱՄ ԸԼԼԱԼՈՎ ԲԱՐՁՐԱՑՈՒՑ ՏԻՏՂՈՍԸ – ՊԻՐՄԻՆԿՀԵՄ, ՊԼԵՔՓՈՒԼ ԵՒ ՈՒԵՍԹ ՀԱՄ ՓՈԽԱԴՐՈՒԵՑԱՆ Ա. ԴԱՍԱԿԱՐԳ

Ախոյեան Մանչեսթըր Եունայթըտի մարզիկները

Երէկ` կիրակի, 22 մայիսին աւարտեցաւ Անգլիոյ ֆութպոլի ախոյեանութեան բարձրագոյն դասակարգի 2010-2011 տարեշրջանը երբ տեղի ունեցան 38-րդ եւ վերջին հանգրուանի մրցումները:

Արդէն իսկ ախոյեանութեան տիրացաւ Մանչեսթըր Եունայթըտ, որ 19-րդ անգամ ըլլալով բարձրացուց տիտղոսը, երբ իր կատարած վերջին մրցումին 4-2 արդիւնքով յաղթեց Պլեքփուլի (19-րդ): Վերջինս, ինչպէս նաեւ Պիրմինկհեմ (18-րդ) եւ Ուեսթ Համ (20-րդ), փոխադրուեցան Ա. դասակարգ:

Մանչեսթըր Եունայթըտ, Չելսի (2-րդ) եւ Մանչեսթըր Սիթի (3-րդ) յառաջիկայ տարեշրջանին պիտի մասնակցին «Չեմփիընզ Լիկ»ի մրցաշարքին, իսկ Արսենալ (4-րդ)` անոր զտումի մրցաշարքին, Թոթենհամ (5-րդ) պիտի մասնակցի «Եուրոփա լիկ»ին:

Ստորեւ կու տանք 38-րդ եւ վերջին հանգրուանի մրցումներուն արդիւնքները.

Ասթոն Վիլա – Լիվըրփուլ 1-0
Պոլթըն – Մանչեսթըր Սիթի 0-2
Էվըրթըն – Չելսի 1-0
Ֆուլհեմ – Արսենալ 2-2
Մանչեսթըր Եունայթըտ –  Պլեքփուլ 4-2
Նիւքեսըլ – Ուեսթ Պրոմուիչ 3-3
Սթոք – Ուիկըն 0-1
Թոթենհամ – Պիրմինկհեմ 2-1
Ուեսթ Համ – Սանտըրլենտ 0-3
Վուլվզ – Պլեքպըրն 2-3

Ստորեւ կու տանք վերջնական դասաւորումը.

————————————-ԿԷՏ

1.- Մանչեսթըր Եունայթըտ 80 (78-37)
2.- Չելսի                            71 (69-33)
3.- Մանչեսթըր Սիթի            71 (60-33)
4.- Արսենալ                         68 (72-43)
5.- Թոթենհամ                        62 (55-46)
6.- Լիվըրփուլ                        58 (59-44)
………………………………………………………
17.- Վուլվզ                          40 (46-66)
18.- Պիրմինկհեմ                      39 (37-58)
19.- Պլեքփուլ                        39 (55-78)
20.- Ուեսթ Համ                      33 (43-70)

2010-2011 տարեշրջանին լաւագոյն կոլսքորըրները հանդիսացան Քարլոս Թեւեզ (Մանչեսթըր Սիթի) եւ Տիմիթատ Պերպաթով (Մանչեսթըր Եունայթըտ), որոնք նշանակեցին 20-ական կոլ: 18 կոլ նշանակեց Ռոպին Վան Փերսի (Արսենալ

Share this Article
CATEGORIES