ՖՈՐՄԻՒԼԱ-1. ՎԵԹԵԼ ԱՐՁԱՆԱԳՐԵՑ ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ԻՐ ՉՈՐՐՈՐԴ ՅԱՂԹԱՆԱԿԸ

Սեպասթիան Վեթել

Երէկ, Սպանիոյ մէջ տեղի ունեցաւ Ֆորմիւլա-1-ի 2011-ի աշխարհի ախոյեանութեան 5-րդ կրան փրին: Անիկա աւարտեցաւ Ռընոյի գերմանացի վարորդ Սեպասթիան Վեթելի յաղթանակով: Վերջինս ժամանման գիծ հասաւ արձանագրելով 1 ժամ 39 վայրկեան եւ 3 երկվայրկեան արդիւնք մը:

Նշենք, որ ան այսպիսով արձանագրեց տարեշրջանի իր 4-րդ յաղթանակը` այսպիսով ապահովելով 118 կէտ:

Անոր ետին երկրորդ եւ երրորդ դիրքը յաջորդաբար գրաւեցին Մաքլարընի անգլիացի երկու վարորդները` Լուիս Հեմիլթըն (6″ ուշ) եւ Ենսըն Պաթըն (35″ ուշ):

Ստորեւ կու տանք վարորդներուն ընդհանուր դասաւորումը.

——————————————————ԿԷՏ

1.- Սեպասթիան Վեթել (Գերմանիա) Ռընօ      118
2.- Լուիս Հեմիլթըն (Անգլիա) Մաքլարըն  ——77
3.- Մարք Ուեպըր (Աւստրալիա) Ռընօ         —-67
4.- Ենսըն Պաթըն (Անգլիա) Մաքլարըն         61
5.- Ֆեռնանտօ Ալոնսօ (Սպանիա) Ֆեռարի 51

Խումբերու դասաւորում.

———————————ԿԷՏ

1.- Ռընօ                            ——185
2.- Մաքլարըն- Մերսետես  138
3.- Ֆեռարի                    ——–75
4.- Ռընօ                            ——46
5.- Մերսետես                        40

 

Share this Article
CATEGORIES