Թենիս. Ուիմպըլտընի Կրան Շլեմի Մրցաշարք. 5-րդ Դասուած Մարզիկները Դուրս Մնացին
Ուիմպըլտընի թենիսի կրան շլեմի միջազգային բաց մրցաշարքին, որ սկսաւ այս շաբաթասկիզբին, առաջին օրուան զոհերը հանդիսացան 5-րդ դասուած մարզիկները` Ռաֆայէլ Նատալ (Սպանիա) եւ Սարա Էրրանի (Իտալիա): Նատալ 7-6, 7-6 եւ 6-4 արդիւնքով պարտուեցաւ Սթիւ Տարքիսէն (Պելճիքա), մինչ Մոնիքա Փուիկ (Փորթօ Ռիքօ) 6-3 եւ 6-2 արդիւնքով յաղթեց Սարայի:
Մրցաշարքէն դուրս մնացողներուն կարգին եղան նաեւ Սթանիսլաւ Վաւրինքա (Զուիցերիա, 11-րդ), Խաւիէ Մալիսէ (Պելճիքա), Եանքօ Թիփսարեւիչ (Սերպիա, 14-րդ), Ալպեր Մոնթանես (Սպանիա) եւ ուրիշներ:
3-րդ դասուած մարզիկներ Ռոժէ Ֆետերեր (Զուիցերիա) եւ Մարիա Շարափովա (Ռուսիա) ապահովեցին Բ. հանգրուանի իրենց տոմսերը: Առաջինը 6-3, 6-2 եւ 6-0 արդիւնքով յաղթեց Վիքթոր Հանեսքուի (Ռումանիա), իսկ երկրորդը 7-6 եւ 5-3 արդիւնքով` Քրիսթինա Մլատենովիչի (Ֆրանսա):

