Գերմանացի Ֆրետրիշ Լքեց Ֆութպոլիստի Իր Արհեստավարժ Ասպարէզը

«Մէյճըր լիկ»-ի (Միացեալ Նահանգներու ֆութպոլի ախոյեանութիւն) Շիքակօ Ֆայր ակումբին մաս կազմող Առնէ Ֆրետրիշ լքեց ֆութպոլիստի իր արհեստավարժ ասպարէզը:

Գերմանիոյ ֆութպոլի ազգային խումբի նախկին յետսապահը 34 տարեկան Ֆրետրիշ իր ակումբին պատասխանատուներէն խնդրեց ժամանակէն առաջ իրեն հետ խզել պայմանագրութիւնը` նկատի ունենալով, որ ան մէջքի հետ կապուած խնդիրներ ունի:

2006-ի եւ 2010-ի Մոնտիալներուն մասնակցած Ֆրետրիշ Գերմանիոյ հետ կատարած է 82 մրցում եւ նշանակած կոլ մը:

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )