Թենիս. Ուիմպըլտընի Մրցաշարք. Թիւ 1 Դասուած Տիոքովիչ Եւ Սերենա` Դէպի Գ. Հանգրուան

Սերենա Ուիլիըմզ

Նովաք Տիոքովիչ

 

 

 

 

 

 

Ուիմպըլտընի թենիսի կրան շլեմի միջազգային բաց մրցաշարքի Բ. հանգրուանի մրցումներուն թիւ 1 դասուած մարզիկներ Նովաք Տիոքովիչ (Սերպիա) եւ Սերենա Ուիլիըմզ (Միացեալ Նահանգներ) իրենց արձանագրած յաղթանակներուն շնորհիւ ուղղուեցան դէպի Գ. հանգրուան:

Տիոքովիչ 7-6, 6-3 եւ 6-1 արդիւնքով յաղթեց Պոպի Ռէյնոլտծի (Միացեալ Նահանգներ), մինչ Սերենա Ուիլիըմզ ֆրանսացի Քարոլին Կարսիայի (6-3 եւ 6-2):

Ամերիկացի Ճէյմս Պլէյք դուրս մնաց մրցաշարքէն, երբ 6-3, 6-4 եւ 7-5 արդիւնքով պարտութիւն մը կրեց Պեռնար Թոմիչէն (Աւստրալիա):

Գ. հանգրուանին իրենց տոմսերը ապահովեցին նաեւ Ակնիեսցքա Ռատուանսքա (Լեհաստան, 4-րդ) եւ Լի Նա (Չինաստան, 6-րդ):

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )