ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒԹՊՈԼԻ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. ՈՒԼԻՍ ՎԵՐՍՏԻՆ ԳՐԱՒԵՑ ՊԱՐԱԳԼՈՒԽԻ ԴԻՐՔԸ
Հայաստանի ֆութպոլի ախոյեանութեան 11-րդ հանգրուանի չորս ճակատումներն ալ տեղի ունեցան երէկ:
Ուլիս 1-0 արդիւնքով յաղթելէ ետք Շիրակի վերստին գրաւեց պարագլուխի դիրքը: Փիւնիկ նահանջեց երրորդ դիրք` պարագլուխի իր դիրքը զիջելով Ուլիսի` նկատի ունենալով, որ Հայաստանի ախոյեանը 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց իր հիւրին` Բանանցի հետ:
Գանձասար 5-0 արդիւնքով յաղթելէ ետք Արարատի բարձրացաւ երկրորդ դիրք, մինչ չորրորդ եւ վերջին մրցումին Իմփուլս 1-0 արդիւնքով յաղթեց Միքայի:
Ստորեւ կու տանք դասաւորումը.
———————- ԿԷՏ
1.- Ուլիս 23 (16-8)
2.- Գանձասար 22 (16-6)
3.- Փիւնիկ 21 (20-12)
4.- Իմփուլս 17 (15-13)
5.- Միքա 15 (13-11)
6.- Շիրակ 9 (8-14)
7.- Բանանց 8 (12-18)
8.- Արարատ 5 (7-25)
CATEGORIES Մարզական