Լիբանանի Տղոց Պասքեթպոլի Պատուիրակութիւնը Մեկնեցաւ Թայփէ

PROFOTO

Երէկ` հինգշաբթի, 4 յուլիսին, Թայփէ մեկնեցաւ Լիբանանի տղոց պասքեթպոլի ազգային խումբի պատուիրակութիւնը` հոն իր մասնակցութիւնը բերելու համար Ուիլիըմզ Ճոնզի բաժակի մրցաշարքին, որ տեղի պիտի ունենայ 6-14 յուլիսին:

Պատուիրակութիւնը կը բաղկանայ հետեւեալ անձերէն. Ժորժ Քըլզի (պատասխանատու), Ղասսան Սարգիս (մարզիչ), Գրիգոր Գրիգորեան (օգնական մարզիչ), Խալիլ Նասսար (բժիշկ) եւ Ալաա Ղաշշամ (թեքնիք պատասխանատու):

Իսկ խումբին մարզիկներն են` Ֆետի Խաթիպ (խմբապետ), Ժան Ապտել Նուր, Էլի Սթեֆան, Ամիր Սէուտ, Ալի Քանաան, Ալի Հայտար, Պաշիր Ամուրի, Մոհամետ Իպրահիմ, Ալի Մահմուտ, Ռոտրիք Աքըլ եւ Հիւսէյն Խաթիպ:

Թայփէի մէջ այսօր խումբին կը միանան Լորըն Վուտծ, Նետիմ Սայիտ եւ Էլի Սֆէյր (օգնական մարզիչ):

Նշենք, որ Լիբանանի պատուիրակութիւնը ճամբելու համար Պէյրութի միջազգային օդակայան մեկնած էին Լիբանանի պասքեթպոլի ֆետերասիոնի նախագահ Ռոպեր Ապու Ապտալլա, ազգային խումբերու նախագահ Ֆետի Թապեթ եւ անոր անդամ Ժան Մամօ:

Ստորեւ կու տանք Լիբանանի կատարելիք մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).

ՇԱԲԱԹ, 6 ՅՈՒԼԻՍ             ԺԱՄ
Լիբանան – Թայուան             8:00

ԿԻՐԱԿԻ, 7 ՅՈՒԼԻՍ
Լիբանան – Ճափոն              10:00

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 8 ՅՈՒԼԻՍ
Լիբանան – Թայուան             14:00

ԵՐԵՔՇԱԲԹԻ, 9 ՅՈՒԼԻՍ
Լիբանան – Հարաւային Քորէա     10:00

ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 10 ՅՈՒԼԻՍ
Լիբանան – Եգիպտոս             8:00

ՈՒՐԲԱԹ, 12 ՅՈՒԼԻՍ
Լիբանան – Յորդանան            8:00

ՇԱԲԱԹ, 13 ՅՈՒԼԻՍ
Լիբանան – Ամերիկեան խումբ մը   8:00

ԿԻՐԱԿԻ, 14 ՅՈՒԼԻՍ
Լիբանան – Իրան                      8:00

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )