ՖԻՖԱ-ի Նոր Դասաւորման Մէջ. Հայաստանի Ֆութպոլի Ազգային Հաւաքականը Բարձրացաւ 66-րդ Դիրք
Երէկ` հինգշաբթի, 4 յուլիսին, ՖԻՖԱ-ին կողմէ հրապարակուած միջազգային նոր դասաւորման մէջ Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը 23 դիրքի ոստում մը արձանագրելով բարձրացաւ 66-րդ դիրք` իր տրամադրութեան տակ ունենալով 534 կէտ:
2014-ի Մոնտիալի զտումի մրցաշարքին, Հայաստանի խմբակին մաս կազմող խումբերուն պատկերը հետեւեալն է. Իտալիա` 6-րդ (1142 կէտ), Դանիա` 27-րդ (788), Պուլկարիա` 52-րդ (596) եւ Մալթա` 133-րդ (236):
Աշխարհի եւ Եւրոպայի ախոյեան Սպանիա կը շարունակէ մնալ առաջին (1532 կէտ), իսկ Գերմանիա` 2-րդ (1273):
Քոլոմպիա բարձրացաւ 3-րդ դիրք (նախապէս` 7-րդ)` խլելով Արժանթինի գրաւած դիրքը, իր տրամադրութեան տակ ունենալով 1206 կէտ:
Նախորդ շաբաթավերջին, Միջցամաքամասային ֆութպոլի մրցաշարքի տիտղոսին տիրացած Պրազիլ, որ նախապէս կը գրաւէր 22-րդ դիրքը ապահովելով 1095 կէտ, մուտք գործեց առաջին 10-ին մէջ` գրաւելով 9-րդ դիրքը:
Հինգ անգամ աշխարհի ախոյեան հանդիսացած Պրազիլ ճիշդ տարիէ մը ի վեր դուրս է առաջին 10-էն:
Իսկ ինչ կը վերաբերի Լիբանանի, անիկա 2 դիրքի ոստում մը արձանագրելով այժմ կը գրաւէ 129-րդ դիրքը (246 կէտ):
Ստորեւ կու տանք առաջին տասը ազգային հաւաքականներուն դասաւորումը.
——————–ԿԷՏ
1.- Սպանիա 1532
2.- Գերմանիա 1273
3.- Քոլոմպիա 1206
4.- Արժանթին 1204
5.- Հոլանտա 1180
6.- Իտալիա 1142
7.- Փորթուգալ 1099
8.- Խրուաթիա 1098
9.- Պրազիլ 1095
10.- Պելճիքա 1079

