Ճատրակ. Հայ Կրանտմասթըրներուն Առաջին Մրցակիցները` Աշխարհի Բաժակի Մրցաշարքին

Երէկ` հինգշաբթի, 11 յուլիսին, ՖԻՏԷ-ն հրապարակեց յառաջիկայ 3 օգոստոսէն 3 սեպտեմբեր Թրոմսոյի մէջ (Նորվեկիա) տեղի ունենալիք ճատրակի աշխարհի բաժակի մրցաշարքի վիճակահանութեան արդիւնքները:

Ա. հանգրուանի մրցումներուն, հայրենի կրանտմասթըր Լեւոն Արոնեանի մրցակիցը պիտի ըլլայ Միհայիլ Մարքով (Խըրխըզիստան):

Ինչ կը վերաբերի հայրենի մնացեալ կրանտմասթըրներուն, Սերկէյ Մովսիսեան պիտի մրցի Եոն Լուտվիկ Հեմըրի (Նորվեկիա) դէմ, Վլատիմիր Յակոբեան` Նկիւեն Նկոք Թրուոնկ Սոնի (Վիեթնամ) դէմ, իսկ Հրանդ Մելքումեան` Խուլիօ Կրանտա Զունիկայի (Փերու) դէմ:

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )