ԹԵՆԻՍ. ՖՐԱՆՍԱՅԻ ԿՐԱՆ ՇԼԵՄԻ ԲԱՑ ՄՐՑԱՇԱՐՔ
– ՍՔԻԱՒՈՆԷ ԵՒ ՆԱ ԱՊԱՀՈՎԵՑԻՆ ԱՒԱՐՏԱԿԱՆԻ ԻՐԵՆՑ ՏՈՄՍԵՐԸ
– ԱՅՍՕՐ` ՏՂՈՑ ԿԻՍԱՒԱՐՏԱԿԱՆԻ ՄՐՑՈՒՄՆԵՐԸ
Ֆրանսայի թենիսի կրան շլեմի միջազգային մրցաշարքին ծիրին մէջ, երէկ տեղի ունեցան կիսաւարտականի մրցումները:
Ֆրանչեսքա Սքիաւոնէ (Իտալիա, 5-րդ) եւ Լի Նա (Չինաստան, 6-րդ) իրենց արձանագրած յաղթանակներուն շնորհիւ ապահովեցին աւարտականի իրենց տոմսերը:
Իտալացին 6 – 3 եւ 6 – 3 արդիւնքով յաղթեց Մարիոն Պարթոլիի (Ֆրանսա, 11-րդ), իսկ չինացին` Մարիա Շարափովայի (Ռուսիա, 7-րդ)` 6 – 4 եւ 7 – 5 արդիւնքով:
Այսօր տեղի կ՛ունենան տղոց կիսաւարտականի մրցումները` հետեւեալ յայտագիրին հիմամբ.
Ռաֆայէլ Նատալ (Սպանիա, առաջին) – Էնտի Միւրէյ (Անգլիա, 4-րդ)
Ռոժէ Ֆետերեր (Զուիցերիա, 3-րդ) – Նովաք Տիոքովիչ (Սերպիա, 2-րդ)
CATEGORIES Մարզական