Վան Փերսի Անգլիական Ախոյեանութեան Ամէնէն Ճանչցուած Խաղացողն Է
Անգլիական «Տէյլի Մէյլ» օրաթերթը հրապարակած է Անգլիոյ ախոյեանութեան ֆութպոլիստներու անուններով մարզաշապիկներու վաճառքի աւանդական վարկանիշը:
Մանչեսթըր Եունայթըտի յառաջապահ Վան Փերսի անցեալ տարուան նման կը գրաւէ առաջին դիրքը: Անոր խմբակից Ուէյն Ռունի եւ Շինճի Քակաուա կ՛ամբողջացնեն եռեակը:
Սակայն Թոթենհամի աստղ Կարեթ Պէյլ եւ Լիվըրփուլի առասպելական խաղացող` Սթիվըն Ճերարտ մաս չեն կազմեր առաջին տասը խաղացողներու անուններու ցանկին:
Ստորեւ կը ներկայացնենք առաջին տասը անունները.
1.- Ռոպին Վան Փերսի (Մանչեսթըր Եունայթըտ)
2.- Ուէյն Ռունի (Մանչեսթըր Եունայթըտ)
3.- Շինճի Քակաուա (Մանչեսթըր Եունայթըտ)
4.- Սերժիօ Ակուերօ (Մանչեսթըր Սիթի)
5.- Ֆերնանտօ Թորես (Չելսի)
6.- Էտեն Հազար (Չելսի)
7.- Լուիս Սուարեզ (Լիվըրփուլ)
8.- Ճաք Ուիլշեր (Արսենալ)
9.- Ալեքս Օքսլէյտ Չամպըրլէյն (Արսենալ)
10.- Սանթի Քազորլա (Արսենալ)