Իտալիոյ Ֆութպոլի Գերբաժակի Մրցաշարք. Եուվենթուս Տիրացաւ Տիտղոսին

Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցաւ Իտալիոյ ֆութպոլի գերբաժակի մրցաշարքի Եուվենթուս – Լացիօ Ռոմա ճակատումը, որ աւարտեցաւ ախոյեան Եուվենթուսի յաղթանակով` 4-0 արդիւնքով:

Իտալիոյ բաժակակիրին` Լացիօ Ռոմայի դէմ տեղի ունեցած այս մրցումին, որ տեղի ունեցաւ Հռոմի մէջ, Եուվէի կոլերէն մէկը նշանակեց անոր նորեկ մարզիկներէն Քարլոս Թեւես (56-րդ), որ այսպիսով իր խումբին հետ նշանակեց իր առաջին կոլը:

Մնացեալ կոլերը նշանակեցին` Փոլ Փոկպա (23-րդ), Քիելինի (52-րդ) եւ Լիխթշթայնըր (54-րդ):

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )