Հայկական Ֆութպոլ. Փիւնիկ Երեւան` Առաջին Դիրքին Վրայ
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 2-րդ հանգրուանի մրցումները:
Թէեւ երեք խումբեր արձանագրեցին իրենց առաջին յաղթանակը, սակայն Փիւնիկ Երեւան իր ունեցած կոլէվըրէյճին շնորհիւ կը գրաւէ պարագլուխի դիրքը` գերազանցելով Միքան եւ Բանանցը:
Գանձասարի դէմ տեղի ունեցած մրցումին, Սարգիս Պալոյեան (17-րդ եւ 29-րդ) եւ Դաւիթ Մանոյեան (75-րդ) նշանակեցին Փիւնիկի կոլերը:
Ստորեւ` մրցումներուն թեքնիք արդիւնքները.
Գանձասար – Փիւնիկ 2-3
Ալաշկերտ – Շիրակ 1-1
Բանանց – Ուլիս 2-1
Արարատ – Միքա 0-1
Ստորեւ դասաւորումը` 2-րդ հանգրուանի մրցումներէն ետք.
——————-ԿԷՏ
1.- Փիւնիկ 4 (4-3)
2.- Միքա 4 (2-1)
3.- Բանանց 4 (2-1)
4.- Գանձասար 3 (5-5)
5.- Ալաշկերտ 2 (2-2)
6.- Շիրակ 1 (3-4)
7.- Ուլիս 1 (2-3)
8.- Արարատ 1 (0-1)


