Հակառակ Վիրաւոր Ըլլալուն. Մեսսի Մաս Կազմեց Արժանթինի Ֆութպոլի Ազգային Խումբին

Արժանթինցի վիրաւոր խմբապետ Լիոնել Մեսսի մաս կազմեց իր երկրին ֆութպոլի ազգային խումբին` ճակատելու համար յառաջիկայ ամիս Փարակուէյի դէմ տեղի ունենալիք 2014-ի Մոնտիալի զտումի մրցումին:

«ՌՈՅԹԸՐԶ» լրատու գործակալութիւնը կ՛աւելցնէ, որ քանի մը օր առաջ Աթլեթիքօ Մատրիտի դէմ տեղի ունեցած Սպանիոյ գերբաժակի մրցումին վիրաւորուած Մեսսի, Հարաւային Ամերիկայի գօտիին մէջ յառաջիկայ 10 սեպտեմբերին տեղի ունենալիք մրցումէն առաջ ապաքինած պիտի ըլլայ:

Նշենք, որ այս մրցումին Արժանթին ունի կախակայուած չորս մարզիկներ: Անոնք են` Խաւիէ Մասքերանօ, Կոնզալօ Հիկուան, Էզեքուիել Կերէյ եւ Ֆետերիքօ Ֆեռնանտես:

Ստորեւ կու տանք Արժանթինի կազմը.

ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Սերճիօ Ռոմերօ (Մոնաքօ) եւ Մարիանօ Անտիւխար (Քաթանիա):

ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Փապլօ Զապալեթա (Մանչեսթըր Սիթի), Հիւկօ Քամփանարօ (Ինթեր Միլան), Ֆապրիցիօ Քոլոքինի (Նիւքասըլ), Մարքոս Ռոխօ (Սփորթինկ Լիզպոն), Խոսէ Պասանթա (Մոնթերէյ) եւ Քրիսթիան Անսալտի (Զենիթ Ս. Փեթերսպուրկ):

ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Էվեր Պանեկա (Վալենսիա), Լուքաս Պիկլիա (Լացիօ Ռոմա), Օկոսթօ Ֆեռնանտես (Սելթա Վիկօ), Անխել Տի Մարիա (Ռէալ Մատրիտ), Ռիքարտօ Ալվարես (Ինթեր Միլան) եւ Էրիք Լամելա (Ա. Էս. Ռոմա):

ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Լիոնել Մեսսի (Պարսելոնա), Սերճիօ Ակուերօ (Մանչեսթըր Սիթի), Էզեքուիել Լաւեցի (Փարիզ Սեն Ժերմեն) եւ Ռոտրիկօ Փալասիօ (Ինթեր Միլան):

Share this Article
CATEGORIES