«Եու. Է. Էֆ. Ա.»-ի Ակումբներու Նոր Դասաւորման Մէջ. Պարսելոնա Առաջին Դիրքին Վրայ

Նախորդ շաբաթավերջին «Եու. Է. Էֆ. Ա.»-ն հրապարակեց եւրոպական ֆութպոլի ակումբներու նոր դասաւորումը:

ArmSport.am կը հաղորդէ, որ այս դասաւորումը կը հրապարակուի` նկատի առնուելով այդ ակումբներուն վերջին հինգ տարիներուն արձանագրած արդիւնքները` եւրոպական բաժակի մրցաշարքերուն ընթացքին:

Այս դասաւորումը կը գլխաւորէ քաթալոնական Պարսելոնան` իր տրամադրութեան տակ ունենալով 133, 428 կէտ: Անոր կը յաջորդեն Պայէրն Միւնիխ եւ Ռէալ Մատրիտ:

Պորուսիա Տորթմունտ, որուն մաս կը կազմէ Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի յառաջապահ Հենրիխ Մխիթարեան, կը գրաւէ 18-րդ դիրքը, իսկ Եուրա Մովսիսեանի եւ Արազ Օզպիլիսի կազմը` Սպարտակ Մոսկուա` 55-րդ դիրքը:

Հայաստանի բարձրագոյն խումբերէն ամէնէն բարձր դիրքը կը գրաւէ Փիւնիկ Երեւան, որ կը գտնուի 278-րդ դիրքին վրայ:

Ստորեւ` դասաւորումը.

——————————ԿԷՏ

1.- Պարսելոնա                       133,428
2.- Պայէրն Միւնիխ              128,799
3.- Ռէալ Մատրիտ              126,428
4.- Չելսի                            117,064
5.- Մանչեսթըր Եունայթըտ  107,064
6.- Պենֆիքա                         102,859
7.- Արսենալ                         94,064
8.- Ինթեր Միլան                     92,937
9.- Փորթօ                           91,859
10.- Վալենսիա                       91,427
18.- Պորուսիա Տորթմունտ  61,799
55.- Սպարտակ Մոսկուա         34,833
278.- Փիւնիկ                         4,325
387.- Շիրակ                         2,075
388.- Միքա                          2,075
387.- Ուլիս                          2,075

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )