Եւրոպական Ֆութպոլ. Շաբաթավերջի Մրցումներուն Արդիւնքները. Ա. Սէ. Միլան Պարտութեամբ Սկսաւ Նոր Տարեշրջանը. Տորթմունտի Եւ Պայէրնի Յաջորդական 3-րդ Յաղթանակը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նախորդ շաբաթավերջին Անգլիոյ, Սպանիոյ, Գերմանիոյ եւ Ֆրանսայի նման սկսաւ նաեւ Իտալիոյ ֆութպոլի ախոյեանութիւնը, երբ տեղի ունեցան Ա. հանգրուանի մրցումները:

Ա. Սէ. Միլան պարտութեամբ սկսաւ նոր տարեշրջանը, երբ 2-1 արդիւնքով պարտութիւն մը կրեց նոր Ա. դասակարգ բարձրացած Հելաս Վերոնայէն: Լուքա Թոնի նշանակեց երկու կոլ (30-րդ եւ 53-րդ), իսկ Ա. Սէ. Միլանի կոլը նշանակեց Անտրէաս Փիրլօ (14-րդ):

Լուքաս Փոտոլսքի (աջին)

Լուքա Թոնի

 

 

 

 

 

 

 

Սակայն ախոյեան Եուվենթուս պարտութեամբ սկսաւ նոր տարեշրջանը, երբ Քարլոս Թեւեզի նշանակած կոլին շնորհիւ (58-րդ) 1-0 արդիւնքով յաղթեց Սամտորիայի:

Անգլիոյ մէջ Արսենալ եւ Լիվըրփուլ յաղթանակներ տօնեցին, մինչ Մանչեսթըր Սիթի 3-2 արդիւնքով պարտուեցաւ Քարտիֆէն:

Ֆուլհեմի դէմ արձանագրուած յաղթանակին (3-1), Արսենալի կոլերը նշանակեցին Օլիվիէ Կիրու (14-րդ) եւ Լուքաս Փոտոլսքի (41-րդ եւ 68-րդ):

Տանիել Սթարիճի նշանակած կոլը (21-րդ) բաւարար եղաւ, որ Լիվըրփուլ 1-0 արդիւնքով յաղթէ Ասթոն Վիլայի:

Գերմանիոյ մէջ իրենց երրորդ յաջորդական յաղթանակը արձանագրեցին Պորուսիա Տորթմունտ եւ Պայէրն Միւնիխ` յաջորդաբար յաղթելէ ետք Վերտըր Պրեմընի (1-0) եւ Նիւրեմպերկի (2-0): Տորթմունտի կոլը նշանակեց Ռոպեր Լեվանտովսքի (55-րդ), իսկ Պայէրն Միւնիխի կոլերը նշանակեցին Ֆրանք Ռիպերի (69-րդ) եւ Արժեն Ռոպեն (78-րդ):

Ստորեւ` մրցումներուն թեքնիք արդիւնքները.

ՔԱԼՉԻՕ. Ա. ՀԱՆԳՐՈՒԱՆ

Հերաս-Վերոնա – Ա. Սէ. Միլան 2-1
Սամտորիա – Եուվենթուս 0-1
Ինթեր Միլան – Ճենովա 2-0
Քալիարի – Աթալանթա 2-1
Լացիօ Ռոմա – Ուտինեզէ 2-1
Լիվորնօ – Ա. Էս. Ռոմա 0-2
Փարմա – Քիեւօ 0-0
Նափոլի – Պոլոնիա 3-0
Թորինօ – Սասուոլօ 2-0

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ             ԺԱՄ
Ֆիորենթինա – Քաթանիա   21:45

ԱՆԳԼԻԱ. 2-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Ֆուլհեմ – Արսենալ 1-3
Էվըրթըն – Ուեսթ Պրոմուիչ  0-0
Հալ Սիթի – Նորուիչ 1-0
Նիւքասըլ – Ուեսթ Համ 0-0
Սաութհեմփթըն – Սանտըրլենտ 1-1
Սթոք – Քրիսթալ Փալաս 2-1
Ասթոն Վիլա – Լիվըրփուլ 0-1
Քարտիֆ – Մանչեսթըր Սիթի 3-2
Թոթենհամ – Սուանզի 1-0

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
Մանչեսթըր Եունայթըտ – Չելսի 22:00

ԼԱ ԼԻԿԱ. 2-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Կեթաֆէ – Ալմերիա 2-2
Աթլեթիքօ Պիլպաօ  Օսասունա 2-0
Էլչէ – Ռէալ Սոսիետատ1-1
Էսփանիոլ – Վալենսիա 3-1
Վիարէալ – Ռէալ Վայատոլիտ 2-1
Աթլեթիքօ Մատրիտ – Ռայօ Վայեքանօ 5-0
Լեվանթէ – Սեւիլլա 0-0
Մալակա – Պարսելոնա 0-1

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
Կրանատա – Ռէալ Մատրիտ      22:00

ՖՐԱՆՍԱ. 3-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Մոնաքօ – Թուլուզ 0-0
Վալանսիեն – Մարսէյ 0-1
Պորտօ – Պասթիա 1-0
Էվիան – Ռենն 1-2
Կենկան – Լորիան 2-0
Լիոն – Ռեմ 0-1
Մոնփելիէ – Սոշօ 2-1
Լիլ – Սենթ Էթիեն 1-0
Աժաքսիօ – Նիս 0-0
Նանթ – Փարիզ Սեն Ժերմեն 1-2

ՊՈՒՆՏԸՍԼԻԿԱ. 3-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Պորուսիա Տորթմունտ – Վերտըր Պրեմըն 1-0
Պայէր Լեւերքուզըն – Մէօնշընկլատպախ 4-2
Պայէրն Միւնիխ – Նիւրեմպերկ 2-0
Հանովըր-96 – Շալքէ 2-1
Հոֆընհայմ – Ֆրայպուրկ 3-3
Մայնց-05 – Վոլֆսպուրկ 2-0
Հերթա Պերլին – Համպուրկ1-0
Պրաունշուեկ – Այնթրախթ Ֆրանքֆորթ 0-2
Օկզպուրկ – Շթութկարթ 2-1

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                        ԿԷՏ
1.- Պորուսիա Տորթմունտ   9 (7-1)
2.- Պայէր Լեւերքուզըն     9 (8-3)
3.- Պայէրն Միւնիխ        9 (6-1)

Share this Article
CATEGORIES