ԵՒՐՕ-2012 – ԳԵՐՄԱՆԻԱ. 7 ՄՐՑՈՒՄ ԵՒ 7 ՅԱՂԹԱՆԱԿ

Երէկ, Եւրօ-2012-ի ֆութպոլի զտումի մրցաշարքին ծիրին մէջ, Ա. խմբակին մաս կազմող Գերմանիա, որ Պաքուի մէջ հիւրը եղաւ Ազրպէյճանի, արձանագրեց իր 7-րդ յաջորդական յաղթանակը` 7 մրցումէ ապահովելով առաւելագոյն 21 կէտը:

Գերմանիա, որ 3-1 արդիւնքով յաղթեց ազրպէյճանցիներուն, այժմ տասը կէտի առաւելութիւն մը ունի իր ամէնէն մօտիկ մրցակիցին` Պելճիքայի վրայ:

Գերմանիոյ կոլերը նշանակեցին Մեսութ Էօզիլ (30-րդ), Մարիօ Կոմեզ (41-րդ) եւ Անտրէ Շիւրլը (90 + 3-րդ), իսկ Ազրպէյճանի կոլը` Մուրատ Հիւսէյնով (89-րդ):

Նշենք, որ իր արձանագրած այս յաղթանակէն ետք` Գերմանիա գրեթէ ապահոված եղաւ աւարտական մրցումներուն իր տոմսը:

Ստորեւ դասաւորումը.

————————-ՄՐՑ.  Յ.    Հ.    Պ.    ՆՇ.   ՍՏ.   ԿԷՏ

1.- Գերմանիա            7     7     0     0     22    3     21
2.- Պելճիքա       7     3     2     2     15    10    11
3.- Թուրքիա       6     3     1     2     9     7     10
4.- Աւստրիա       6     2     1     3     10    10    7
5.- Ազրպէյճան     6     1     0     5     5     18    3
6.- Ղազախստան    6     1     0     5     2     15    3

 

Share this Article
CATEGORIES