Եւրոպայի 2013-2014 Տարեշրջանի Զտումի Ախոյեանութիւն (17 Տարեկանէն Վար). Հայաստանի Առաջին Մրցակիցը` Անգլիա
Ինչպէս նախապէս յայտարարուած էր, Եւրոպայի 17 տարեկանէն վար 2013-2014 տարեշրջանի ֆութպոլի ախոյեանութեան զտումի մրցաշարքի 7-րդ հանգրուանի մրցումները տեղի պիտի ունենան 23-30 հոկտեմբերին` Հայաստանի մէջ:
Հայաստանի ֆութպոլի հաւաքականին մրցակիցները պիտի ըլլան Անգլիա, Իրլանտա եւ Ճիպրալթար:
ArmSport.am հայկական լրատուական կայքէջը կը հաղորդէ, որ արդէն իսկ հաստատուեցաւ մրցաշարքին յայտագիրը, որ պիտի ընթանայ հետեւեալ ձեւով.
| 24 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ | |||
| Հայաստան – Անգլիա | 15:00 | Ակադեմիա | |||
| Իրլանտա – Ճիպրալթար | 17:00 | Հանրապետական | |||
|
26 ՀՈԿՏԵՄԲԵՐ |
|||||
| Անգլիա – Ճիպրալթար | 15:00 | Ակադեմիա | |||
| Հայաստան – Իրլանտա | 17:00 | Հանրապետական | |||
|
29 ՀՈԿՏԵՄԲԵՐ |
|||||
| Հայաստան – Ճիպրալթար | 15:00 | Ակադեմիա | |||
| Անգլիա – Իրլանտա | 15:00 | Հանրապետական | |||
(Նշենք, որ ժամերը Երեւանի ժամանակացոյցով են):
Իւրաքանչիւր խմբակի առաջին երկու դիրքերը, ինչպէս նաեւ բոլոր 13 խմբակներուն երրորդ դիրքը գրաւող խումբերը կ՛ապահովեն յաջորդ հանգրուանի իրենց տոմսերը:
CATEGORIES Մարզական

