Հայկական Ֆութպոլ. Փիւնիկ Առանձնացաւ Պարագլուխի Դիրքին Վրայ

Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 3-րդ հանգրուանի մրցումները:

Փիւնիկ Երեւան առանձնացաւ պարագլուխի դիրքին վրայ` 3-1 արդիւնքով պարտութեան մատնելէ ետք Ալաշկերտը: Իր արձանագրած այս յաղթանակէն ետք, Փիւնիկ այժմ ունի 7 կէտ: Յաղթական կազմին կոլերը նշանակեցին Գոռ Մալաքեան (22-րդ), Վարազդատ Հարոյեան (43-րդ) եւ Դաւիթ Մանոյեան (87-րդ):

Միքա, որ 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Գանձասարի հետ, այժմ 5 կէտով կը գրաւէ 2-րդ դիրքը:

Անդրանիկ Պարիքեանի նշանակած երկու կոլերուն շնորհիւ (43-րդ եւ 65-րդ` փենալթիով), Շիրակ 2-1 արդիւնքով յաղթեց Բանանցի:

Վերջապէս, Արարատ 1-0 արդիւնքով յաղթեց Ուլիսի: Գէորգ Նռանեան նշանակեց Արարատի կոլը (40-րդ):

Ստորեւ` դասաւորումը.

Յ. Հ. Պ. ՆՇ. ՍՏ. ԿԷՏ
1.- Փիւնիկ 2 1 0 7 4 7
2.- Միքա 1  2 0 3  2 5
3.- Շիրակ 1 1 1 5 5 4
4.- Բանանց 1 1 1 3 3 4
5.- Գանձասար 1 1 1  6  6 4
6.- Արարատ 1 1 1 1 1 4
7.- Ալաշկերտ 0  2 1 3 5  2
8.- Ուլիս 0 1 2  2 4 1

  

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )