Թենիս. «Եու. Էս. Օփըն». Ֆետերեր Եւ Տիոքովիչ Անցան Յաջորդ Հանգրուան. Սթոսիւր Դուրս Մնաց

Ռոժէ Ֆետերեր (աջին)

Միացեալ Նահանգներու մէջ տեղի ունեցող թենիսի «Եու. Էս. Օփըն»-ի կրան շլեմի միջազգային բաց մրցաշարքին երկրորդ օրը, երէկ ամերիկացի 17 տարեկան երիտասարդ Վիքթորիա Տիւվալ ստեղծեց մրցաշարքի առաջին եւ մեծագոյն անակնկալը, երբ մրցաշարքէն դուրս ձգեց նախկին ախոյեան, 11-րդ դասուած աւստրալիացի Սամանթա Սթոսիւրը` արձանագրելով 5-7, 6-4 եւ 6-4 արդիւնքով յաղթանակ մը: Նշենք, որ Վիքթորիա Տիւվալ առաջին անգամ ըլլալով կրան շլեմի մրցաշարքի մը կը մասնակցէր:

Թիւ 1 դասուած Նովաք Տիոքովիչ (Սերպիա) ապահովեց Բ. հանգրուանի իր տոմսը` 6-1, 6-2 եւ 6-2 արդիւնքով յաղթելով Ռիքարտաս Պարանքիսի (Լիթուանիա):

Իր կարգին, Ռոժէ Ֆետերեր (Զուիցերիա, 7-րդ) անցաւ յաջորդ հանգրուան` յաղթելէ ետք Կրեկա Զեմլժայի (Սլովենիա)` 6-3, 6-2 եւ 7-5 արդիւնքով:

 

Ստորեւ կու տանք երկրորդ օրուան Ա. հանգրուանի կարգ մը կարեւորագոյն մրցումներուն արդիւնքները.

ԱՂՋԻԿՆԵՐ

Վիքթորիա Տիւվալ

Վիքթորիա Ազարենքա (Պիելոռուսիա, 2-րդ) – Տինահ Փֆիզենմայըր (Գերմանիա) 6-0 եւ 6-0:
Սվեթլանա Քուզնեցովա (Ռուսիա, 27-րդ) – Մելըրի Պիւրտեթ (Միացեալ Նահանգներ) 6-3 եւ 7-5:
Սարա Էրրանի (Իտալիա, 4-րդ) – Օլիվիա Ռոկովսքա (Աւստրալիա) 6-0 եւ 6-0:
Ժուլիա Կլուշքօ (Իսրայէլ) – Նատիա Փեթրովա (Ռուսիա, 20-րդ) 6-3 եւ 6-4:
Քարոլին Վոզնիաքի (Դանիա, 6-րդ) – Տուան Եինկեինկ (Չինաստան) 6-2 եւ 7-5:
Փեթրա Քվիթովա (Չեխիա, 7-րդ) – Միսաքի Տոյի (Ճափոն) 6-2, 3-6 եւ 6-1:
Ռոպերթա Վինչի (Իտալիա, 10-րդ) – Թիմէա Պապոս (Հունգարիա) 6-4 եւ 6-2:
Մարիա Քիրիլենքօ (Ռուսիա, 14-րդ) – Եանինա Վիքմայըր (Պելճիքա) 6-1 եւ 6-1:
Աննա Իվանովիչ (Սերպիա, 13-րդ) – Աննա Թաթիշվիլի (Վրաստան) 6-2 եւ 6-0:

ՏՂԱՔ

Նովաք Տիոքովիչ

Ֆլորիան Մայըր (Գերմանիա) – Խուան Մոնաքօ (Արժանթին, 28-րդ) 6-4, 6-2 եւ 3-0 (Մոնաքօ կիսատ ձգեց):
Թոմաս Պերտիչ (Չեխիա, 5-րդ) – Փաուլօ Լորենցի (Իտալիա) 6-1, 6-4 եւ 6-1:
Թոմի Հաաս (Գերմանիա, 12-րդ) – Փոլ-Հանրի Մեթիու (Ֆրանսա) 6-4, 6-4 եւ 6-1:
Տենիս Իսթոմին (Ուզպեքիստան) – Նիքոլա Ալմակրօ (Սպանիա, 15-րդ) 6-3, 6-1, 4-6 եւ 6-3:
Սեմ Քուերի (Միացեալ Նահանգներ, (26-րդ) – Կուիտօ Փելլա (Արժանթին) 7-6, 4-6, 6-1 եւ 6-2:
Ճոն Այզնըր (Միացեալ Նահանգներ, 13-րդ) – Ֆիլիփօ Վոլանտրի (Իտալիա) 6-0, 6-2 եւ 6-3:
Կայել Մոնֆիս (Ֆրանսա) – Ատրիան Ունկիւր (Ռումանիա) 6-1, 6-2 եւ 6-0:
Ժիւլիեն Պենըթօ (Ֆրանսա, 31-րդ) – Միշալ Փրզիսիեզնի (Լեհաստան) 6-4, 5-7, 6-4 եւ 6-4:
Ֆիլիփ Քոլսշրայպըր (Գերմանիա, 22-րդ) – Քոլին Ալթամիրանօ (Միացեալ Նահանգներ) 6-1, 6-3 եւ 6-1:

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )