2014-ի Մոնտիալ. Պարքլի Եւ Թաունսենտ Հրաւիրուեցան Անգլիոյ Ֆութպոլի Ազգային Խումբ

«ՌՈՅԹԸՐԶ» լրատու գործակալութիւնը կը հաղորդէ, որ երիտասարդ միջնապահներ Ռոսս Պարքլի եւ Անտրոս Թաունսենտ հրաւիրուեցան Անգլիոյ ֆութպոլի ազգային խումբ` Մոլտաւիոյ եւ Ուքրանիոյ դէմ տեղի ունենալիք 2014-ի Մոնտիալի զտումի մրցումներուն համար:

Նշենք, որ Պարքլի (19 տարեկան) եւ Թաունսենտ (22 տարեկան) առաջին անգամ ըլլալով մաս կը կազմեն խումբին:

6 սեպտեմբերին «Ուեմպլի» մարզադաշտին վրայ Անգլիա պիտի հիւրընկալէ Մոլտաւիան, իսկ 10 սեպտեմբերին Քիեւի մէջ հիւրը պիտի ըլլայ Ուքրանիոյ:

Ստորեւ` Անգլիոյ կազմը.

ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Ֆրէյզըր Ֆոսթըր (Սելթիք), Ճօ Հարթ (Մանչեսթըր Սիթի) եւ Ճոն Ռուտի (Նորուիչ):

ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Լէյթըն Պէյնզ, Ֆիլ Ժակիելքա (Էվըրթըն), Կերի Քահիլ, Էշլի Քոլ (Չելսի), Կլեն Ճոնսըն (Լիվըրփուլ), Ֆիլ Ճոնզ, Քրիս Սմոլինկ (Մանչեսթըր Եունայթըտ) եւ Քայլ Ուոքըր (Թոթենհամ):

ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Ռոս Պարքլի (Էվըրթըն), Մայքըլ Քերիք, Թոմ Քլիվըրլի (Մանչեսթըր Եունայթըտ), Սթիւըն Ժերար, Ռահիմ Սթերլինկ (Լիվըրփուլ), Ֆրանք Լամփար (Չելսի), Ճէյմս Միլնըր (Մանչեսթըր Սիթի), Անտրոս Թաունսենտ (Թոթենհամ), Թէօ Վալքոթ եւ Ճեք Ուիլշեր (Արսենալ):

ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Ժերմեն Տեֆոյէ (Թոթենհամ), Ռիքի Լեմպըրթ (Սաութհեմբթըն), Ուէյն Ռունի, Տենի Ուելպեք, Էշլի Եանկ (Մանչեսթըր Եունայթըտ) եւ Տանիել Սթարիճ (Լիվըրփուլ):

 

 

Share this Article
CATEGORIES