Թենիս. «Եու.Էս.Օփըն». Ֆետերեր Եւ Սերենա Ապահովեցին Գ. Հանգրուանի Իրենց Տոմսերը. Էրրանի Դուրս Մնաց Մրցաշարքէն
Միացեալ Նահանգներու մէջ տեղի ունեցող թենիսի «Եու.Էս.Օփըն»-ի կրան շլեմի միջազգային բաց մրցաշարքին Բ. հանգրուանին իրենց կատարած մրցումներուն, Ռոժէ Ֆետերեր (Զուիցերիա, 7-րդ) եւ թիւ 1 դասուած ամերիկացի Սերենա Ուիլիըմզ իրենց արձանագրած յաղթանակներուն շնորհիւ ապահովեցին Գ. հանգրուանի իրենց տոմսերը: Սակայն 4-րդ դասուած իտալացի Սարա Էրրանի դուրս մնաց մրցաշարքէն` տեղի տալով իր ազգակիցին` Ֆլաւիա Փեննեթթայի դիմաց:
Ստորեւ կու տանք Բ. հանգրուանի կարգ մը կարեւորագոյն մրցումներուն արդիւնքները.
ՏՂԱՔ
Ճոն Այզնըր (Միացեալ Նահանգներ, 13-րդ) – Կայել Մոնֆիս (Ֆրանսա) 7 – 5, 6 – 2, 4 – 6 եւ 7 – 6:
Ռաֆայէլ Նատալ (Սպանիա, 2-րդ) – Ռոճերիօ Տութրա Սիլվա (Պրազիլ) 6 – 2, 6 – 1 եւ 6 – 0:
Ատրիան Մանարինօ (Ֆրանսա) – Սեմ Քուերէյ (Միացեալ Նահանգներ, 26-րդ) 7 – 6, 7 – 6, 6 – 7 եւ 6 – 4:
Թոմի Ռոպրետօ (Սպանիա, 19-րդ) – Ֆրանք Տանքեւիչ (Քանատա) 6 – 4, 6 – 4 եւ 6 – 1:
Տաւիտ Ֆերեր (Սպանիա, 4-րդ) – Ռոպերթօ Պաութիսթա (Սպանիա) 6 – 3, 6 – 7, 6 – 1 եւ 6 – 2:
Ռոժէ Ֆետերեր (Զուիցերիա, 7-րդ) – Քարլոս Պերլոք (Արժանթին) 6 – 3, 6 – 2 եւ 6 – 1:
Ռիշար Կասքէ (Ֆրանսա, 8-րդ) – Սթեֆան Ռոպեր (Ֆրանսա) 6 – 3, 7 – 5 եւ 7 – 5:
Իվան Տոտիկ (Խրուաթիա) – Նիքոլայ Տաւիտենքօ (Ռուսիա) 6 – 1, 6 – 4 եւ 6 – 4:
ԱՂՋԻԿՆԵՐ
Քարոլին Վոզնիաքի (Դանիա) – Շանել Շիփերզ (Հարաւային Ափրիկէ) 6 – 1 եւ 6 – 2:
Վիքթորիա Ազարենքա (Պիելոռուսիա) – Ալեքսանտրա Վոզնիաք (Քանատա) 6 – 3 եւ 6 – 1:
Սերենա Ուիլիըմզ (Միացեալ Նահանգներ, առաջին) – Կալինա Վոսքոպայեւա (Ղազախստան) 6 – 3 եւ 6 – 0:
Ռոպերթա Վինչի (Իտալիա, 10-րդ)- Լիւսի Սաֆարովա (Չեխիա) 4 – 6, 6 – 1 եւ 6 – 2:
Ֆլաւիա Փեննեթթա (Իտալիա) – Սարա Էրրանի (Իտալիա, 4-րդ) 6 – 3 եւ 6 – 1:
Ելենա Եանքովիչ (Սերպիա, 9-րդ) – Ալիսա Քլէյպանովա (Ռուսիա) 6 – 3 եւ 6 – 2:
Սվեթլանա Քուզնեցովա (Ռուսիա, 27-րդ) – Փենկ Սհուայ (Չինաստան) 6 – 1, 4 – 6 եւ 6 – 4:

