Եւրոպական Ֆութպոլ. Շաբաթավերջի Մրցումներուն Արդիւնքները. Հենրիխ Մխիթարեան Կերտեց Տորթմունտի Յաղթանակը` Նշանակելով Երկու Կոլ. Լիվըրփուլ – Մանչեսթըր Եունայթըտ` 1-0

Հենրիխ Մխիթարեան

Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումներուն արձանագրուեցան բաւական հետաքրքրական արդիւնքներ:

Սկսելով Գերմանիայէն, Հայաստանի ֆութպոլի ազգային խումբի հաւաքականի միջնապահ Հենրիխ Մխիթարեան կերտեց Պորուսիա Տորթմունի յաղթանակը` նշանակելով երկու կոլ` 10-րդ եւ 56-րդ վայրկեաններուն: Վացլաւ Քատլեք նշանակեց դաշտին տիրոջ` Այնթրախթ Ֆրանքֆորթի կոլը (36-րդ), եւ մրցումը աւարտեցաւ 2-1 արդիւնքով:

Իր արձանագրած այս յաղթանակէն ետք, Տորթմունտ ապահովելով առաւելագոյն 12 կէտը, առանձինը կը գրաւէ պարագլուխի դիրքը:

Անգլիոյ մէջ գագաթի ճակատումին, որ իրարու դէմ հանեց Լիվըրփուլը եւ Մանչեսթըր Եունայթըտը, Տանիել Սթարիճի նշանակած կոլին շնորհիւ (4-րդ) դաշտին տէրը յաղթեց Եունայթըտի` 1-0 արդիւնքով:

Իսկ լոնտոնեան տերպիին, Արսենալ 1-0 արդիւնքով յաղթեց Թոթենհամի` Օլիվիէ Կիրուի նշանակած կոլին շնորհիւ (23-րդ):

Վալենսիա – Պարսենոլա մրցումին, Լիոնել Մեսսի  ի նպաստ իր կազմին հեթրիք մը իրագործեց (11-րդ, 39-րդ եւ 41-րդ) Ա. կիսախաղին: Մրցումը աւարտեցաւ 3-2 արդիւնքով:

Մայրաքաղաքի կազմը` Ռէալ Մատրիտ, 3-1 արդիւնքով յաղթեց Աթլեթիքօ Պիլպաոյին:

Ստորեւ կու տանք շաբաթավերջի մրցումներուն արդիւնքներն ու դասաւորումը.

ԱՆԳԼԻԱ. 3-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Մանչեսթըր Սիթի – Հալ Սիթի 2-0
Քարտիֆ – Էվըրթըն 0-0
Նիւքասըլ – Ֆուլհեմ 1-0
Նորուիչ – Սաութհեմփթըն 1-0
Ուեսթ Համ – Սթոք Սիթի 0-1
Քրիսթալ Փալաս – Սանտըրլենտ3-1
Լիվըրփուլ – Մանչեսթըր Եունայթըտ 1-0
Ուեսթ Պրոմուիչ – Սուանզի 0-2
Արսենալ – Թոթենհամ 1-0

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                        ԿԷՏ

1.- Լիվըրփուլ                  9 (3-0)
2.- Չելսի                      7 (4-1)
3.- Մանչեսթըր Սիթի      6 (8-3)

ՔԱԼՉԻՕ. 2-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Վերոնա – Նափոլի 2-4
Եուվենթուս – Լացիօ Ռոմա 4-1
Ա.Էս.Ռոմա – Հելաս Վերոնա 3-0
Ա.Սէ.Միլան – Քալիարի 3-1
Աթալանթա – Թորինօ 2-0
Պոլոնիա – Սամտորիա 2-2
Քաթանիա – Ինթեր Միլան 0-3
Ճենովա – Ֆիորենթինա 2-5
Սասուոլօ – Լեվորնօ 1-4
Ուտինեզէ – Փարմա 3-1

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                        ԿԷՏ

1.- Նափոլի                    6 (7-2)
2.- Ինթեր Միլան               6 (5-0)
3.- Ա. Էս. Ռոմա              6 (5-0)

ՍՊԱՆԻԱ. 3-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Ռէալ Վայատոլիտ – Կեթաֆէ 1-0
Ալմերիա – Էլչէ 2-2
Ռայօ Վայեքանօ – Լեվանթէ 1-2
Սելթա Վիկօ – Կրանատա 1-1
Օսասունա – Վիարէալ 0-3
Ռէալ Մատրիտ – Աթլեթիքօ Պիլպաօ 3-1
Էսփանիոլ – Ռէալ Պեթիս 0-0
Ռէալ Սոսիետատ – Աթլեթիքօ Մատրիտ 1-2
Սեւիլլա – Մալակա 2-2
Վալենսիա – Պարսելոնա 2-3

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                        ԿԷՏ

1.- Պարսելոնա                 9 (11-2)
2.- Աթլեթիքօ Մատրիտ    9 (10-2)
3.- Վիարէալ                   9 (8-3)
4.- Ռէալ Մատրիտ        9 (6-2)

ԳԵՐՄԱՆԻԱ. 4-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Մէօնշընկլատպախ – Վերտըր Պրեմըն 4-1
Համպուրկ – Պրաունշուեկ 4-0
Հանովըր-96 – Մայնց-05 4-1
Նիւրեմպերկ – Օկզպուրկ 0-1
Վոլֆսպուրկ – Հերթա Պերլին 2-0
Շալքէ – Պայէր Լեւերքուզըն 2-0
Շթութկարթ – Հոֆընհայմ 6-2
Այնթրախթ Ֆրանքֆորթ – Պորուսիա Տորթմունտ 1-2

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                        ԿԷՏ

1.- Պորուսիա Տորթմունտ   12 (9-2)
2.- Պայէրն Միւնիխ        10 (7-2)
3.- Պայէր Լեւերքուզըն     9 (8-5)

ՖՐԱՆՍԱ. 4-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Էվիան – Լիոն 2-1
Փարիզ Սեն Ժերմեն – Կենկան 2-0
Պասթիա – Թուլուզ 2-1
Լորիան – Վալանսիեն 1-0
Ռեմ – Նանթ 0-0
Ռենն – Լիլ 0-0
Սոշօ – Աժաքսիօ 0-0
Սենթ Էթիեն – Պորտօ 2-1
Նիս – Մոնփելիէ 2-2
Մարսէյ – Մոնաքօ 1-2

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                  ԿԷՏ

1.- Մոնաքօ              10 (8-2)
2.- Մարսէյ              9 (7-3)
3.- Սենթ Էթիեն          9 (4-2)

 

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )