Թենիս. «Եու. Էս. Օփըն». Տիտղոսակիր Միւրէյ Ապահովեց Քառորդ Աւարտականի Իր Տոմսը

Էնտի Միւրէյ

Միացեալ Նահանգներու մէջ տեղի ունեցող թենիսի «Եու. Էս. Օփըն»-ի կրան շլեմի միջազգային բաց մրցաշարքին ծիրին մէջ, երէկ տիտղոսակիր Էնտի Միւրէյ (Անգլիա, 3-րդ) ապահովեց քառորդ աւարտականի իր տոմսը` 6-7, 6-1, 6-4 եւ 6-4 արդիւնքով պարտութեան մատնելէ ետք Տենիս Իսթոմինը:

Քառորդ աւարտականի իր տոմսը ապահովեց նաեւ թիւ 1 դասուած Նովաք Տիոքովիչ (Սերպիա), որ 6-3, 6-0 եւ 6-0 արդիւնքով պարտութեան մատնեց Մարսել Կրանոլերսը (Սպանիա):

Աղջկանց մրցումներուն ծիրին մէջ, թիւ 1 դասուած ամերիկացի Սերենա Ուիլիըմզ քառորդ աւարտականին իր կատարած մրցումին 6-0 եւ 6-0 արդիւնքով յաղթեց Քարլա Սուարես Նաւարոյի (Սպանիա, 18-րդ):

Կիսաւարտականի իր տոմսը ապահովեց նաեւ Լի Նա (Չինաստան, 5-րդ), որ 6-4, 6-7 եւ 6-2 արդիւնքով յաղթեց Էքաթերինա Մաքարովայի (Ռուսիա, 24-րդ):

Դ. հանգրուանի մնացեալ մրցումներուն արձանագրուեցան հետեւեալ արդիւնքները.

Սթանիսլաւ Վաւրինքա (Զուիցերիա, 9-րդ) – Թոմաս Պերտիչ (Չեխիա, 5-րդ) 3-6, 6-1, 7-6 եւ 6-2:

Միհայիլ Եուժնի (Ռուսիա, 21-րդ) – Լէյթըն Հուիթ (Աւստրալիա) 6-3, 3-6, 6-7 եւ 7-5:

Վիքթորիա Ազարենքա (Պիելոռուսիա, 2-րդ) – Աննա Իվանովիչ (Սերպիա, 13-րդ) 4-6, 6-3 եւ 6-4:

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )