Եւրոպայի 2015-ի Ախոյեանութիւն (21 Տարեկանէն Վար). Հայաստան Ֆրանսա Մրցումը` 10 Հոկտեմբերին
10 հոկտեմբերին Եւրոպայի 2015-ի ախոյեանութեան (21 տարեկանէն վար) զտումի մրցաշարքին ծիրին մէջ, Ժ. խմբակին մաս կազմող Հայաստանի երիտասարդական հաւաքականը Երեւանի մէջ պիտի հիւրընկալէ Ֆրանսան:
Նախանցեալ օր Ֆրանսա, որ կատարեց իր երկրորդ մրցումը, արձանագրեց իր երկրորդ յաղթանակը` 2-1 արդիւնքով յաղթելով Պիելոռուսիոյ:
Հայաստան, որ կատարած է երկու մրցում, յաղթած է Ղազախստանի (1-0) եւ պարտուած` Իսլանտայէն (2-1):
Ստորեւ` Ժ. խմբակին դասաւորումը.
————————-ՄՐՑ. ԿԷՏ
1.- Իսլանտա 3 9 (8-3)
2.- Ֆրանսա 2 6 (7-1)
3.- ՀԱՅԱՍՏԱՆ 2 3 (2-2)
4.- Ղազախստան 3 3 (1-6)
5.- Պիելոռուսիա 4 0 (3-9)
CATEGORIES Մարզական

