2014-ի Մոնտիալ. Արժանթին Ապահովեց Պրազիլի Իր Տոմսը
Հարաւային Ամերիկայի գօտիին մէջ տեղի ունեցող 2014-ի Մոնտիալի զտումի մրցաշարքի 14-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, Արժանթին 5-2 արդիւնքով յաղթական վերադառնալէ ետք Փարակուէյի դաշտէն, ապահովեց Պրազիլի իր տոմսը:
Արժանթինի կոլերէն երկուքը փենալթիով նշանակուեցան խմբապետ Լիոնել Մեսսիի կողմէ (12-րդ եւ 52-րդ): Մնացեալ կոլերը նշանակեցին Սերճիօ Ակուերօ (32-րդ), Անխել Տի Մարիա (50-րդ) եւ Մաքսի Ռոտրիկեզ (90-րդ):
Նշենք, որ առաջին չորս դիրքերը գրաւող խումբերը կ՛ապահովեն Պրազիլի իրենց տոմսերը: Մինչ 5-րդ դիրքը գրաւողը փլէյ-օֆի մրցում պիտի կատարէ Յորդանանի դէմ:
Ստորեւ` դասաւորումը.
——————– ՄՐՑ. ԿԷՏ
1.- Արժանթին 14 29
2.- Քոլոմպիա 14 26
3.- Չիլի 14 24
4.- Էքուատոր 14 22
5.- Ուրուկուէյ 14 22
6.- Վենեզուելա 15 19
7.- Փերու 14 14
8.- Պոլիվիա 15 11
9.- Փարակուէյ 14 11


