Եւրոպական Ֆութպոլ. Շաբաթավերջի Մրցումներուն Արդիւնքները. Մխիթարեան Նշանակեց Տորթմունտի 2-րդ Կոլը. Պէյլի Առաջին Կոլը` Ռէալ Մատրիտի Հետ
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումներուն ծիրին մէջ տեղի ունեցան հետաքրքրական բազմաթիւ ճակատումներ: Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականին մաս կազմող Հենրիխ Մխիթարեանի ակումբը` Պորուսիա Տորթմունտ, 6 – 2 արդիւնքով ջախջախեց իր հիւրը` Համպուրկը, աւելի քան 80 հազար համակիրներու ներկայութեան: Մխիթարեան, որ դաշտ ներկայացաւ հիմնական կազմին հետ եւ 75-րդ վայրկեանին փոխարինուեցաւ այլ մարզիկով մը, 22-րդ վայրկեանին նշանակեց Տորթմունտի երկրորդ կոլը: Իր արձանագրած այս յաղթանակին շնորհիւ Տորթմունտ, որ ամրապնդեց պարագլուխի իր դիրքը, ակումբին պատմութեան մէջ մրցանիշ մը հաստատեց` արձանագրելով իր 5-րդ յաջորդական յաղթանակը եւ ապահովելով առաւելագոյն 15 կէտը: Յաղթանակ արձանագրեց նաեւ Պայէրն Միւնիխ, որ 2 – 0 արդիւնքով պարտութեան մատնեց Հանովըր-96-ը: 71 հազար հանդիսատեսներու ներկայութեան Ֆրանք Ռիպերի նշանակեց Պայէրնի երկրորդ կոլը (64-րդ): Անոր կազմը այժմ ունի 13 կէտ: Սպանիոյ մէջ Պարսելոնա եւ Աթլեթիքօ Մատրիտ արձանագրեցին իրենց 4-րդ յաջորդական յաղթանակը եւ այժմ միասնաբար կը գրաւեն առաջին դիրքը` ունենալով նոյնքան կոլէվըրէյճ:
Սեւիլլայի դէմ տեղի ունեցած մրցումին, Տանիէլ Ալվես (36-րդ), Լիոնել Մեսսի (75-րդ) եւ Ալեքսիս Սանչես (90-րդ) նշանակեցին Պարսայի կոլերը: Ռէալ Մատրիտ Վիարէալի դաշտին վրայ 2 – 2 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց: Այս ճակատումը Ռէալի նորեկ մարզիկ Կերըթ Պէյլի համար եղաւ կարեւոր մրցում մը, որովհետեւ ան առաջին իսկ մրցումին յաջողեցաւ կոլ նշանակել (38-րդ): Ռէալի երկրորդ կոլը նշանակեց Քրիսթիանօ Ռոնալտօ (64-րդ): Անգլիոյ մէջ Արսենալ ժամանակաւորաբար գրաւեց պարագլուխի դիրքը` 3 – 1 արդիւնքով յաղթական վերադառնալէ ետք Սանտըրլենտի դաշտէն: Ռոպին Վան Փերսիի (45-րդ) եւ Ուէյն Ռունիի (81-րդ) նշանակած կոլերուն շնորհիւ, Մանչեսթըր Եունայթըտ 75 հազար հանդիսատեսներու ներկայութեան 2 – 0 արդիւնքով յաղթեց Քրիսթալ Փալասի: Ֆրանսայի մէջ Մոնաքօ կառչած մնաց պարագլուխի դիրքին` 1 – 0 արդիւնքով յաղթելէ ետք Լորիանի: Իսկ Իտալիոյ մէջ Ինթեր Միլան – Եուվենթուս եւ Թորինօ – Ա. Սէ. Միլան մրցումները աւարտեցան հաւասարութեամբ: Ստորեւ` մրցումներուն արդիւնքները.
| ԱՆԳԼԻԱ. 4-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | |||||
| Մանչեսթըր Եունայթըտ – Քրիսթալ Փալաս | 0 – 0 | ||||
| Ասթոն Վիլա – Նիւքասըլ | 1 – 2 | ||||
| Ֆուլհեմ – Ուեսթ Պրոմուիչ | 1 – 1 | ||||
| Հալ Սիթի – Քարտիֆ | 1 – 1 | ||||
| Սթոք – Մանչեսթըր Սիթի | 0 – 0 | ||||
| Սանտըրլենտ – Արսենալ | 1 – 3 | ||||
| Թոթենհամ – Նորուիչ | 2 – 0 | ||||
| Էվըրթըն – Չելսի | 1 – 0 | ||||
| Սաութհեմփթըն – Ուեսթ Համ | 0 – 0 | ||||
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | |||||
| Սուանզի (18) – Լիվըրփուլ (3) | 22:00 | ||||
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | ||||
| 1.- Արսենալ | 9 | ||||
| 2.- Թոթենհամ | 9 | ||||
| 3.- Լիվըրփուլ | 9 | ||||
| ՔԱԼՉԻՕ. 3-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | |||||
| Ինթեր Միլան – Եուվենթուս | 1 – 1 | ||||
| Նափոլի – Աթալանթա | 2 – 0 | ||||
| Թորինօ – Ա. Սէ. Միլան | 2 – 2 | ||||
| Ֆիորենթինա – Քալիարի | 1 – 1 | ||||
| Հելաս Վերոնա – Սասուոլօ | 2 – 0 | ||||
| Լացիօ Ռոմա – Քիեւօ Վերոնա | 3 – 0 | ||||
| Լիվորնօ – Քաթանիա | 2 – 0 | ||||
| Ուտինեզէ – Պոլոնիա | 1 – 1 | ||||
| Սամտորիա – Ճենովա | 3 – 0 | ||||
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | |||||
| Փարմա (16) – Ա. Էս. Ռոմա (5) | 21:45 | ||||
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | ||||
| 1.- Նափոլի | 9 | ||||
| 2.- Ինթեր Միլան | 7 | ||||
| 3.- Ֆիորենթինա | 7 | ||||
| ՍՊԱՆԻԱ. 4-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | |||||
| Աթլեթիքօ Մատրիտ – Ալմերիա | 4 – 2 | ||||
| Լեվանթէ – Ռէալ Սոսիետատ | 0 – 0 | ||||
| Պարսելոնա – Սեւիլլա | 3 – 2 | ||||
| Վիարէալ – Ռէալ Մատրիտ | 2 – 2 | ||||
| Կրանատա – Էսփանիոլ | 0 – 1 | ||||
| Կեթաֆէ – Օսասունա | 2 – 1 | ||||
| Մալակա – Ռայօ Վայեքանօ | 5 – 0 | ||||
| Ռէալ Պեթիս – Վալենսիա | 3 – 1 | ||||
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | |||||
| Էլչէ (16) – Ռէալ Վայատոլիտ (11) | 21:00 | ||||
| Աթլեթիքօ Պիլպաօ (5) – Սելթա Վիկօ (7) | 23:00 | ||||
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | ||||
| 1.- Աթլեթիքօ Մատրիտ | 12 | ||||
| 2.- Պարսելոնա | 12 | ||||
| 3.- Վիարէալ | 10 | ||||
| «ՊՈՒՆՏԸՍԼԻԿԱ». 5-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | |||||
| Հերթա Պերլին – Շթութկարթ | 0 – 1 | ||||
| Օկզպուրկ – Ֆրայպուրկ | 2 – 1 | ||||
| Պայէր Լեւերքուզըն – Վոլֆսպուրկ | 3 – 1 | ||||
| Պայէրն Միւնիխ – Հանովըր-96 | 2 – 0 | ||||
| Մայնց-05 – Շալքէ | 0 – 1 | ||||
| Վերտըր Պրեմըն – Այնթրախթ Ֆրանքֆորթ | 0 – 3 | ||||
| Պորուսիա Տորթմունտ – Համպուրկ | 6 – 2 | ||||
| Հոֆընհայմ – Մէօնշընկլատպախ | 2 – 1 | ||||
| Պրաունշուեկ – Նիւրեմպերկ | 1 – 1 | ||||
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | ||||
| 1.- Պորուսիա Տորթմունտ | 15 | ||||
| 2.- Պայէրն Միւնիխ | 13 | ||||
| 3.- Պայէր Լեւերքուզըն | 12 | ||||
| ՖՐԱՆՍԱ. 5-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | |||||
| Պորտօ – Փարիզ Սեն Ժերմեն | 0 – 2 | ||||
| Թուլուզ – Մարսէյ | 1 – 1 | ||||
| Աժաքսիօ – Էվիան | 2 – 3 | ||||
| Կենկան – Պասթիա | 1 – 1 | ||||
| Մոնփելիէ – Ռեմ | 0 – 0 | ||||
| Նանթ – Սոշօ | 1 – 0 | ||||
| Վալանսիեն – Սենթ Էթիեն | 1 – 3 | ||||
| Մոնաքօ – Լորիան | 1 – 0 | ||||
| Լիլ – Նիս | 0 – 2 | ||||
| Լիոն – Ռենն | 0 – 0 | ||||
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | ||||
| 1.- Մոնաքօ | 13 | ||||
| 2.- Սենթ Էթիէն | 12 | ||||
| 3.- Փարիզ Ս. Ժ. | 11 |




