Եւրոպական Ֆութպոլ. Շաբաթավերջի Մրցումներուն Արդիւնքները. Մանչեսթըր Սիթի 4-1 Արդիւնքով Ջախջախեց Մանչեսթըր Եունայթըտը

Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումներուն ծիրին մէջ, Անգլիոյ 5-րդ հանգրուանի ճակատումներուն արձանագրուեցաւ բաւական մեծ անակնկալ մը, երբ Մանչեսթըր Սիթի յաղթական դուրս եկաւ Մանչեսթըր քաղաքի տերպիի մրցումին` 4-1 արդիւնքով ջախջախելով Մանչեսթըր Եունայթըտը: Սերճիօ Ակուերօ նշանակեց իր կազմին երկու կոլերը (16-րդ եւ 47-րդ):

Օգտուելով Սաութհեմփթընէն Լիվըրփուլի կրած պարտութենէն (1-0)` Արսենալ գրաւեց պարագլուխի դիրքը, 3-1 արդիւնքով յաղթելէ ետք Սթոքի:

Իտալիոյ մէջ մեծագոյն յաղթականը եղաւ Ինթեր Միլան, որ 7-0 արդիւնքով ջախջախեց Սասուոլոն այս վերջինիս դաշտին վրայ:

Եուվենթուս յաղթանակ արձանագրեց, մինչ Ա. Սէ. Միլան իր դաշտին վրայ 2-1 արդիւնքով պարտուեցաւ Նափոլիէն:

Պարսելոնա 4-0 արդիւնքով յաղթեց Ռայօ Վայեքանոյի: Փետրօ Ռոտրիկեզ հեթրիք մը իրագործեց (33-րդ, 47-րդ եւ 72-րդ), մինչ չորրորդ կոլը նշանակեց Սեսք Ֆապրեկաս (80-րդ):

Յաղթանակ արձանագրեց նաեւ Ռէալ Մատրիտ, որ 4-1 արդիւնքով պարտութեան մատնեց Կեթաֆէն: Քրիսթիանօ Ռոնալտօ նշանակեց երկու կոլ (34-րդ` փենալթիով եւ 90-րդ):

Գերմանիոյ մէջ, թէեւ Պորուսիա Տորթմունտ մնաց պարագլուխի դիրքին վրայ, սակայն կորսնցուց տարեշրջանի իր առաջին երկու կէտը, երբ 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Նիւրեմպերկի հետ:

Պայէրն Միւնիխ 4-0 արդիւնքով ջախջախեց Շալքէն` իր դաշտէն դուրս:

Թէեւ Փարիզ Սեն Ժերմեն – Մոնաքօ գագաթի ճակատումը աւարտեցաւ 1-1 արդիւնքով, սակայն հիւր խումբը մնաց պարագլուխի դիրքին վրայ:

Ստորեւ` մրցումներուն արդիւնքները.

ԱՆԳԼԻԱ. 5-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Նորուիչ – Ասթոն Վիլա 0-1
Լիվըրփուլ – Սաութհեմփթըն 0-1
Նիւքասըլ – Հալ Սիթի 2-3
Ուեսթ Պրոմուիչ – Սանտըրլենտ 3-0
Ուեսթ Համ – Էվըրթըն 2-3
Չելսի – Ֆուլհեմ 2-0
Արսենալ – Սթոք 3-1
Քրիսթալ Փալաս – Սուանզի 0-2
Քարտիֆ – Թոթենհամ 0-1
Մանչեսթըր Սիթի – Մանչեսթըր Եունայթըտ 4-1

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                        ԿԷՏ

1.- Արսենալ                   12 (11-6)
2.- Թոթենհամ                  12 (5-1)
3.- Մանչեսթըր Սիթի      10 (12-4)

ԻՏԱԼԻԱ. 4-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Քալիարի – Սամտորիա 2-2
Քիեւօ Վերոնա – Ուտինեզէ 2-1
Ճենովա – Լիվորնօ 0-0
Սասսուոլօ – Ինթեր Միլան 0-7
Աթալանթա – Ֆիորենթինա 0-2
Պոլոնիա – Թորինօ 1-2
Քաթանիա – Փարմա 0-0
Եուվենթուս – Հելաս Վերոնա 2-1
Ա. Էս. Ռոմա – Լացիօ Ռոմա 0-0
Ա. Սէ. Միլան – Նափոլի 1-2

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                        ԿԷՏ

1.- Ա. Էս. Ռոմա              12 (10-1)
2.- Նափոլի                    12 (11-3)
3.- Ինթեր Միլան               10 (13-1)

ՍՊԱՆԻԱ. 5-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Օսասունա – Էլչէ 2-1
Ռէալ Սոսիետատ – Մալակա 0-0
Ալմերիա – Լեվանթէ 2-2
Ռայօ Վայեքանօ – Պարսելոնա 0-4
Ռէալ Վայատոլիտ – Աթլեթիքօ Մատրիտ 0-2
Ռէալ Պեթիս – Կրանատա 0-0
Սելթա Վիկօ – Վիարէալ 0-0
Ռէալ Մատրիտ – Կեթաֆէ 4-1
Վալենսիա – Սեւիլլա 3-1

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                        ԿԷՏ

1.- Պարսելոնա                 15 (18-4)
2.- Աթլեթիքօ Մատրիտ    15 (16-4)
3.- Ռէալ Մատրիտ        13 (12-5)

ՊՈՒՆՏԸՍԼԻԿԱ. 6-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Մէօնշընկլատպախ – Պրաունշուէկ 4-1
Համպուրկ – Վերտըր Պրեմըն 0-2
Հանովըր-96 – Օկզպուրկ 2-1
Մայնց-05 – Պայէր Լեւերքուզըն 1-4
Նիւրեմպուրկ – Պորուսիա Տորթմունտ 1-1
Վոլֆսպուրկ – Հոֆընհայմ 2-1
Շալքէ – Պայէրն Միւնիխ 0-4
Ֆրայպուրկ – Հերթա Պերլին 1-1
Շթութկարթ – Այնթրախթ Ֆրանքֆորթ 1-1

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                        ԿԷՏ

1.- Պորուսիա Տորթմունտ   16 (16-5)
2.- Պայէրն Միւնիխ        16 (13-2)
3.- Պայէր Լեւերքուզըն     15 (15-7)

ՖՐԱՆՍԱ. 6-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Սենթ Էթիեն – Թուլուզ 1-2
Պասթիա – Մարսէյ 0-0
Էվիան – Մոնփելիէ 0-2
Ռեմ – Կենկան 1-1
Ռենն – Աժաքսիօ 2-0
Սոշօ – Լիլ 0-2
Լորիան – Պորտօ 3-3
Լիոն – Նանթ 3-1
Նիս – Վալանսիեն 4-0
Փարիզ Սեն Ժերմեն – Մոնաքօ 1-1

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                        ԿԷՏ

1.- Մոնաքօ                    14 (10-3)
2.- Փարիզ Սեն Ժերմեն    12 (9-4)
3.- Սենթ Էթիեն                12 (8-5)

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )