ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒԹՊՈԼԻ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. ԳԱՆՁԱՍԱՐ ԳՐԱՒԵՑ ՊԱՐԱԳԼՈՒԽԻ ԴԻՐՔԸ

Միքա - Գանձասար մրցումէն

Հայաստանի ֆութպոլի ախոյեանութեան 12-րդ հանգրուանի մրցումներուն, որոնք տեղի ունեցան նախորդ շաբաթավերջին, պարագլուխի դիրքին վրայ տեղի ունեցաւ փոփոխութիւն` նկատի ունենալով, որ Ուլիս, 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրելէ ետք Արարատի հետ, նահանջեց 2-րդ դիրք:

Գանձասար 1-0 արդիւնքով յաղթական վերադառնալէ ետք Միքայի դաշտէն, գրաւեց պարագլուխի դիրքը` մէկ կէտով գերազանցելով Ուլիսը:

Միքայի դէմ տեղի ունեցած մրցումին միակ կոլը նշանակուեցաւ 90-րդ վայրկեանին` այդ ալ շնորհիւ Անդրանիկ Սարգսեանի:

Շիրակ 2-0 արդիւնքով պարտութեան մատնեց իր հիւրը` Փիւնիկը, որ այսպիսով կրեց տարեշրջանի իր երրորդ պարտութիւնը: Անդրանիկ Պարիքեան (30-րդ) եւ Գէորգ Յովհաննիսեան (72-րդ) նշանակեցին Շիրակի կոլերը:

Վերջապէս, չորրորդ մրցումին, Բանանց 2-1 արդիւնքով յաղթեց Իմփուլսի:

Ստորեւ` դասաւորումը.

———————–Յ.    Հ.    Պ.    ՆՇ.   ՍՏ.   ԿԷՏ

1.- Գանձասար           7     4     1     17    6     25
2.- Ուլիս                7     3     2     17    9     24
3.- Փիւնիկ         6     3     3     20    14    21
4.- Իմփուլս        5     2     5     16    15    17
5.- Միքա                4     3     5     13    12    15
6.- Շիրակ         3     3     6     10    14    12
7.- Բանանց        2     5     5     14    19    11
8.- Արարատ       1     3     8     8     26    6

 

Share this Article
CATEGORIES