«Չեմփիընզ Լիկ». Պայէրն Միւնիխ, Ռէալ Մատրիտ Եւ Փարիզ Սեն Ժերմեն` Յաղթական

«Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին ծիրին մէջ, երէկ տեղի ունեցած ութ ճակատումներուն Ռէալ Մատրիտ եղաւ մեծագոյն յաղթականը` 4-0 արդիւնքով յաղթելով իր հիւրին` Քոփենհակընին:

Քրիսթիանօ Ռոնալտօ (21-րդ եւ 65-րդ) եւ Անխել Տի Մարիա (71-րդ եւ 90-րդ) նշանակեցին Ռէալի կոլերը:

Իր դաշտէն դուրս, Պայէրն Միւնիխ 3-1 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց Մանչեսթըր Սիթիի դաշտին վրայ: Ֆրանք Ռիպերի (7-րդ), Թոմաս Միւլըր (56-րդ) եւ Արժեն Ռոպեն (59-րդ) նշանակեցին գերմանական կազմին կոլերը:

Փարիզ Սեն Ժերմեն իր կարգին յաղթեց Պենֆիքայի` 3-0 արդիւնքով: Զլաթան Իպրահիմովիչ նշանակեց 2 կոլ (5-րդ եւ 30-րդ):

Սակայն Եուվենթուս եւ Մանչեսթըր Եունայթըտ հաւասարութիւններ արձանագրեցին:

Ստորեւ` երէկուան մրցումներուն արդիւնքները.

Ա. ԽՄԲԱԿ

Պայէր Լեւերքուզըն – Ռէալ Սոսիետատ 2-1
Շախտիոր Տոնեցք – Մանչեսթըր Եունայթըտ 1-1

Բ. ԽՄԲԱԿ

Եուվենթուս – Կալաթասարայ 2-2
Ռէալ Մատրիտ – Քոփենհակըն 4-0

Գ. ԽՄԲԱԿ

Անտըրլեխթ – Օլիմփիաքոս 0-3
Փարիզ Սեն Ժերմեն – Պենֆիքա 3-0

Դ. ԽՄԲԱԿ

Մոսկուայի Բանակայիններ – Վիքթորիա Փլզեն 3-2
Մանչեսթըր Սիթի – Պայէրն Միւնիխ 1-3

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )