Լիբանանի Ֆութպոլի Ֆետերասիոնի Ժողով

Շաբաթասկիզբին Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը, իր գումարած հերթական ժողովին, վաւերացնելէ ետք նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած մրցումներուն արդիւնքները (Ա. դասակարգ, 2-րդ հանգրուան), հրապարակեց այս շաբաթավերջին տեղի ունենալիք Լիբանանի ֆութպոլի բաժակի մրցաշարքի զտումի Ա. հանգրուանի եւ Ա. դասակարգի ախոյեանութեան 3-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը (տեսնել` ստորեւ):

Անսարի պատասխանատուներէն Ուատտահ Սատեք մէկ տարիով կախակայուեցաւ` նկատի ունենալով, որ ան Սալամ Զղարթայի դէմ տեղի ունեցած մրցումին փորձած էր յարձակիլ օրուան իրաւարարին վրայ:

Մապարրա մէկ միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ` նկատի ունենալով, որ Ախա Ահլի Ալէյի դէմ կատարուած մրցումին ան դաշտ ներկայացուց կախակայուած մարզիկ մը (Հիւսէյն Ապտալլա):

Ստորեւ կու տանք շաբաթավերջի մրցումներուն յայտագիրը.

ԼԻԲԱՆԱՆԻ ՖՈՒԹՊՈԼԻ ԲԱԺԱԿԻ ՄՐՑԱՇԱՐՔ

ՈՒՐԲԱԹ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐ——–ԺԱՄ—–ԴԱՇՏ

Նեպի Շիթ – Ռիատա Ուալ Ատապ 2:30        Ահտ
Սալամ Սուր – Շապապ Ղազիէ          2:30        Քֆարժոզ

ՇԱԲԱԹ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐ

Սաժես – Հարաքեթ Շապապ       2:30        Զղարթա
Ահլի Սայտա – Շեպիպեթ Մազրաա 2:30        Ահտ

ԿԻՐԱԿԻ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐ

Ամալ Պիքֆայա – Ահլի Նապաթիէ  2:30        Ահտ
Խըյուլ – Նահտա Պար Էլիաս      2:30        Սաֆա
Շապապ Թրիփոլի – Թատամոն Պէյրութ    2:30  Նըժմէ

Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 3-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

ՈՒՐԲԱԹ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐ—–ԺԱՄ—-ԴԱՇՏ

Ահտ – Ախա Ահլի Ալէյ                       3:30        Մարզական Աւան
Թրիփոլի – Նըժմէ          3:30        Թրիփոլի

ՇԱԲԱԹ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐ

Անսար – Շապապ Սահել               3:30        Պէյրութ
Մապարրա – Իժթիմահի                 3:30        Սաֆա

ԿԻՐԱԿԻ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐ

Սալամ Զղարթա – Թատամոն Սուր 3:30        Զղարթա
Սաֆա – Ռասինկ                            3:30        Սայտա

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )