Թուրքիայում Լոյս Է Տեսել «Հայերը Գրականութեան Մէջ» Գիրքը

«ՆԻՈՒԶ»

Թուրքիայում լոյս է տեսել թուրք գրող, Պիլկի համալսարանի դասախօս Մուրատ Պելկէի «Հայերը գրականութեան մէջ» աշխատութիւնը:

Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ ուսումնասիրութիւններով յայտնի թուրք գրող Մուրատ Պելկէի հերթական աշխատութիւնը նուիրուած է Օսմանեան կայսրութիւնում ապրող հայերին: Աշխատութեան մէջ ուսումնասիրւում է, թէ որ ժամանակաշրջանում, որ վէպում հայերն ինչ դերակատարում են ունեցել: Այդ ինչպէ՞ս եղաւ, որ հասարակութեան մի մասը հանդիսացող հայերը թշնամի դարձան, ինչպէ՞ս են վէպերում հայերը նկարագրւում Ցեղասպանութիւնից յետոյ:

Գիրքը լոյս է տեսել «Իլեթիսիմ» հրատարակչութեան կողմից եւ կազմուած է 256 էջից:

Նշենք, որ Մուրատ Պելկէն եղել է Հրանդ Տինքի ընկերը: Նա եղել է Հայաստանում եւ «Փորձենք հասկանալ Թուրքիային» քննարկման ժամանակ անդրադարձել Հայոց ցեղասպանութեան թեմային` շեշտելով, թէ անհրաժեշտ է, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանութիւնը:

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )