2014-ի Մոնտիալ. Ռոսսի Վերամիացաւ Իտալիոյ Ֆութպոլի Ազգային Խումբ

Ճիուզեփփէ Ռոսսի (ձախին)

Իտալիոյ ֆութպոլի ազգային խումբին մարզիչ Չեզարէ Փրանտելլի, որ նախորդ շաբաթավերջին հրապարակեց իր կազմը` 2014-ի Մոնտիալի զտումի մրցաշարքին վերջին երկու մրցումներուն համար, իր խումբին մէջ նկատի առաւ նաեւ Ճիուզեփփէ Ռոսսին, որ երկու տարիէ ի վեր հեռու է խումբէն, վիրաւոր ըլլալուն պատճառով:

Ա. Էս. Ռոմայի յետսապահ Ֆետերիքօ Պալզարեթթի եւս նկատի առնուեցաւ նախորդ նոյեմբերէն ետք առաջին անգամ ըլլալով:

Ինչ կը վերաբերի, Մարիօ Պալոթելլի, ան եւս նկատի առնուեցաւ, թէեւ ան պատիժ մը ստացած է` իր ունեցած վատ վերաբերմունքին համար:

Իտալիա, որ արդէն իսկ ապահոված է Պրազիլի իր տոմսը, 11 հոկտեմբերին հիւրը պիտի ըլլայ Դանիոյ, իսկ չորս օր ետք պիտի հիւրընկալէ Հայաստանը:

Ստորեւ` Իտալիոյ կազմը, որ հրապարակուեցաւ Իտալիոյ ֆութպոլի ֆետերասիոնին կայքէջին կողմէ:

ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Ճիանլուիճի Պիւֆոն (Եուվենթուս), Ֆետերիքօ Մարչեթթի (Լացիօ Ռոմա) եւ Սալվաթորէ Սիրիկու (Փարիզ Սեն Ժերմեն):

ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Իկնացիօ Ապաթէ (Ա. Սէ. Միլան), Տաւիտ Ասթորի (Քալիարի), Ֆետերիքօ Պալզարեթթի (Ա. Էս. Ռոմա), Լէոնարտօ Պոնուչչի (Եուվենթուս), Ճիորճիօ Քիելինի (Եուվենթուս), Լորենցօ Տէ Սիլվեսթրի (Սամտորիա), Մանուէլ Փաքուալ (Ֆիորենթինա) եւ Անտրէա Ռանոքիա (Ինթեր Միլան):

ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Ալպերթօ Աքուիլանի (Ֆիորենթինա), Անթոնիօ Քանտրեւա (Լացիօ Ռոմա), Տանիելէ Տէ Ռոսսի (Ա. Էս. Ռոմա), Ալեսանտրօ Տիամանթի (Պոլոնիա), Ալեսանտրօ Ֆլորենցի (Ա. Էս. Ռոմա), Էմանուէլ Ճիաքերինի (Սանտըրլենտ), Քլաուտիօ Մարքիզիօ (Եուվենթուս), Ռիքարտօ Մոնթոլիւօ (Ա. Սէ. Միլան), Թիակօ Մոթթա (Փարիզ Սեն Ժերմեն), Անտրէա Փիրլօ (Եուվենթուս), Անտրէա Փիրլօ (Ա. Սէ. Միլան) եւ Մարքօ Վերաթթի (Փարիզ Սեն Ժերմեն):

ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Մարիօ Պալոթելլի (Ա. Սէ. Միլան), Ալեզիօ Չերսի (Թորինօ), Ալպերթօ Կիլարտինօ (Պոլոնիա), Լորենցօ Ինսիկնէ (Նափոլի), Փապլօ Տանիել Օսվալտօ (Սաութհեմբթըն) եւ Ճիուզեփփէ Ռոսսի (Ֆիորենթինա):

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )