2014-ի Մոնտիալ. Հարաւային Ամերիկայի Սահմանագօտի. Քոլոմպիա Ապահովեց Պրազիլի Իր Տոմսը

Հարաւային Ամերիկայի սահմանագօտիին մէջ տեղի ունեցող 2014-ի Մոնտիալի զտումի մրցումներուն ծիրին մէջ, Քոլոմպիա 3-3 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրելէ ետք Չիլիի հետ, ապահովեց Պրազիլի իր տոմսը` զտումի մրցումներուն աւարտէն մէկ հանգրուան առաջ:

Անիկա այժմ 27 կէտով կը գրաւէ 2-րդ դիրքը` հինգ կէտով ետ մնալով Արժանթինէն, որ 3-1 արդիւնքով յաղթեց Փերուի:

Այնպէս կը թուի, որ Ուրուկուէյ, որ 1-0 արդիւնքով պարտուեցաւ Էքուատորէն, յաջորդաբար չորրորդ անգամ ըլլալով պիտի մասնակցի փլէյ-օֆի մրցումի` Ասիոյ սահմանագօտիին 5-րդ դիրքը գրաւող խումբին դէմ:

Ստորեւ` մրցումներուն արդիւնքները.

Էքուատոր – Ուրուկուէյ 1-0
Քոլոմպիա – Չիլի 3-3
Վենեզուելա – Փարակուէյ 1-1
Արժանթին – Փերու 3-1

Ստորեւ` դասաւորումը.

ՄՐՑ.  Յ.    Հ.    Պ.    ՆՇ.   ՍՏ.   ԿԷՏ

1.- Արժանթին      15    9     5     1     33    12    32
2.- Քոլոմպիա      15    8     3     4     25    12    27
3.- Էքուատոր      15    7     4     4     19    14    25
4.- Չիլի                 15    8     1     6     27    24    25
5.- Ուրուկուէյ 15    6     4     5     22    23    22
6.- Վենեզուելա     16    5     5     6     14    20    20
7.- Փերու          15    4     2     9     16    25    14
8.- Փարակուէյ      15    3     3     9     16    29    12
9.- Պոլիվիա       15    2     5     8     16    29    11

Share this Article
CATEGORIES