ՖԻՖԱ-ի Նոր Միջազգային Դասաւորում. Հայաստանի Հաւաքականը Նոր Մրցանիշ Մը Հաստատեց Գրաւելով 38-րդ Դիրքը
Երէկ` հինգշաբթի, 17 հոկտեմբերին, ՖԻՖԱ-ն հրապարակեց ֆութպոլի ազգային խումբերուն նոր միջազգային դասաւորումը, ուր առաջին դիրքը կը շարունակէ գրաւել Սպանիան: Գերմանիա 2-րդէն 3-րդ դիրք բարձրացաւ` իր տեղը տալով Արժանթինի:
Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը, որ 2014-ի Մոնտիալի զտումի մրցաշարքին ծիրին մէջ յաղթեց Պուլկարիոյ եւ հաւասարութիւն մը արձանագրեց Իտալիոյ հետ, 17 դիրքով ոստում մը արձանագրելով բարձրացաւ 38-րդ դիրք: Այս մէկը կը նկատուի նոր մրցանիշ մը հաւաքականին համար: Հայրենի կազմը այժմ իր տրամադրութեան տակ ունեցաւ 687 կէտ:
Ստորեւ կու տանք նոր դասաւորումը (փակագիծերուն մէջ նշուած են անոնց գրաւած նախկին դիրքը. յաջորդ դասաւորումը կը հրապարակուի յառաջիկայ 28 նոյեմբերին).
————————-ԿԷՏ
1.- (1) Սպանիա 1513
2.- (3) Գերմանիա 1311
3.- (2) Արժանթին 1266
4.- (5) Քոլոմպիա 1178
5.- (6) Պելճիքա 1175
6.- (7) Ուրուկուէյ 1164
7.- (14) Զուիցերիա 1138
8.- (9) Հոլանտա 1136
9.- (4) Իտալիա 1136
10.- (17) Անգլիա 1080
11.- (8) Պրազիլ 1078
19.- (15) Ռուսիա 874
20.- (26) Ուքրանիա 871
21.- (25) Ֆրանսա 870
38.- (55) ՀԱՅԱՍՏԱՆ 687
40.- (49) Թուրքիա 670
44.- (42) Ճափոն 634
49.- (48) Իրան 613
121.- (120) Լիբանան 267
141.- (139) Սուրիա 183
146.- (149) Պաղեստին 175

