Եւրոպական Ֆութպոլ. Շաբաթավերջի Մրցումներուն Արդիւնքներն Ու Դասաւորումները

Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումներուն ծիրին մէջ, արձանագրուեցան ոչ այդքան մեծ անակնկալներ, բացի կարգ մը զօրաւոր նկատուող խումբերուն ձեռք ձգած հաւասարութիւններէն:

Սկսելով Անգլիայէն, պարագլուխի դիրքին վրայ գտնուող Արսենալ ամրապնդեց իր դիրքը` 4-1 արդիւնքով պարտութեան մատնելով Նորուիչը:

Մանչեսթըր Եունայթըտ իր դաշտին վրայ, 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Սաութհեմբթընի հետ: Հիւր կազմը իր հաւասարութեան կոլը նշանակեց մրցումին աւարտէն վայրկեան մը առաջ:

Հաւասարութիւն մը արձանագրեց նաեւ Լիվըրփուլ` Նիւքասըլի դաշտին վրայ (2-2), մինչ յաղթանակներ արձանագրեցին Չելսի եւ Մանչեսթըր Սիթի:

Պարսելոնա կորսնցուց տարեշրջանի իր առաջին երկու կէտը, երբ 0-0 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Օսասունայի դաշտին վրայ:

Անխել Տի Մարիայի (46-րդ) եւ Քրիսթիանօ Ռոնալտոյի (91-րդ` փենալթի-ով) նշանակած կոլերուն շնորհիւ Ռէալ Մատրիտ (3-րդ) 2-0 արդիւնքով յաղթեց Մալակայի:

2-րդ դիրքը գրաւող Աթլեթիքօ Մատրիտ կրեց տարեշրջանի իր առաջին պարտութիւնը` Էսփանիոլէն, 1-0 արդիւնքով:

Պայէրն Միւնիխ եւ Պորուսիա Տորթմունտ յաղթանակներ արձանագրեցին` յաջորդաբար պարտութեան մատնելով Մայնց-05-ը (4-1) եւ Հանովըր-96-ը (1-0):

Օգտուելով Մոնաքոյի արձանագրած հաւասարութենէն` Սոշոյի հետ (2-2), Փարիզ Սեն Ժերմեն իշխանապետական կազմէն խլեց պարագլուխի դիրքը, 4-0 արդիւնքով ծանր պարտութեան մատնելէ ետք իր հիւրը` Պասթիան:

 

Ստորեւ կու տանք շաբաթավերջի մրցումներուն արդիւնքներն ու դասաւորումները.

ԱՆԳԼԻԱ. 8-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Նիւքասըլ – Լիվըրփուլ 2-2

Արսենալ- Նորուիչ 4-1

Չելսի – Քարտիֆ 4-1

Էվըրթըն – Հալ Սիթի 2-1

Մանչեսթըր Եունայթըտ – Սաութհեմբթըն 1-1

Սթոք – Ուեսթ Պրոմուիչ 0-0

Սուանզի – Սանտըրլենտ 4-0

Ուեսթ Համ – Մանչեսթըր Սիթի 1-3

Ասթոն Վիլա – Թոթենհամ 0-2

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ                               ԺԱՄ

Քրիսթալ Փալաս (19) – Ֆուլհեմ (17)    22:00

 

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                        ԿԷՏ

1.- Արսենալ                   19 (18-9)

2.- Չելսի                      17 (14-5)

3.- Լիվըրփուլ                  17 (13-7)

 

ՍՊԱՆԻԱ. 9-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Ռէալ Մատրիտ – Մալակա 2-0

Վալենսիա – Ռէալ Սոսիետատ 1-2

Օսասունա – Պարսելոնա 0-0

Էսփանիոլ – Աթլեթիքօ Մատրիտ 1-0

Կրանատա – Կեթաֆէ 0-2

Ալմերիա – Ռայօ Վայեքանօ 0-1

Ռէալ Պեթիս – Էլչէ 1-2

Ռէալ Վայատոլիտ – Սեւիլլա 2-2

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

Սելթա Վիկօ (16) – Լեվանթէ (9)             21:00

Աթլեթիքօ Պիլպաօ (6) – Վիարէալ (4)   23:00

 

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                        ԿԷՏ

1.- Պարսելոնա                 25 (28-6)

2.- Աթլեթիքօ Մատրիտ    24 (21-7)

3.- Ռէալ Մատրիտ        22 (19-9)

 

ԳԵՐՄԱՆԻԱ. 9-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Հոֆընհայմ – Պայէր Լեւերքուզըն 1-2

Պայէրն Միւնիխ – Մայնց-05 4-1

Պորուսիա Տորթմունտ – Հանովըր-96 1-0

Պրաունսուէկ – Շալքէ 2-3

Այնթրախթ Ֆրանքֆորթ – Նիւրեմպերկ 1-1

Վերտըր Պրեմըն – Ֆրայպուրկ 0-0

Հերթա Պերլին – Մէօնշընկլատպախ 1-0

Համպուրկ – Շթութկարթ 3-3

Օկզպուրկ – Վոլֆսպուրկ 1-2

 

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                        ԿԷՏ

1.- Պայէրն Միւնիխ        23 (19-4)

2.- Պորուսիա Տորթմունտ   22 (22-7)

3.- Պայէր Լեւերքուզըն     22 (20-9)

 

ԻՏԱԼԻԱ. 8-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Ա. Էս. Ռոմա – Նափոլի 2-0

Քալիարի – Քաթանիա 2-1

Ա. Սէ. Միլան – Ուտինեզէ 1-0

Աթալանթա – Լացիօ Ռոմա 2-1

Ֆիորենթինա – Եուվենթուս 4-2

Ճենովա – Քիեւօ Վերոնա 2-1

Հելաս Վերոնա – Փարմա 3-2

Լիվորնօ – Սամտորիա 1-2

Սասսուոլօ – Պոլոնիա 2-1

Թորինօ – Ինթեր Միլան 3-3

 

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                        ԿԷՏ

1.- Ա. Էս. Ռոմա              24 (22-1)

2.- Նափոլի                    19 (18-6)

3.- Եուվենթուս                 19 (16-10)

 

ՖՐԱՆՍԱ. 10-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Նիս – Մարսէյ 1-0

Ռեմ – Թուլուզ 1-2

Փարիզ Սեն Ժերմեն – Պասթիա 4-0

Աժաքսիօ – Նանթ 0-1

Էվիան – Կենկան 1-2

Մոնփելիէ – Լիլ 0-1

Ռենն – Վալանսիեն 2-2

Սոշօ – Մոնաքօ 2-2

Սենթ Էթիեն – Լորիան 3-2

Լիոն – Պորտօ 1-1

 

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                        ԿԷՏ

1.- Փարիզ Սեն Ժերմեն    24 (18-5)

2.- Մոնաքօ                    22 (18-7)

3.- Լիլ                              20 (12-4)

 

 

Share this Article
CATEGORIES