Հայաստանի Ֆութպոլի Ախոյեանութիւն. Արարատ Ամրապնդեց Պարագլուխի Իր Դիրքը

9-րդ հանգրուանի մրցումներէն

Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 9-րդ հանգրուանի մրցումներուն Արարատ ամրապնդեց պարագլուխի իր դիրքը` 1-0 արդիւնքով յաղթական վերադառնալէ ետք Միքայի դաշտէն:

Իր արձանագրած այս յաղթանակէն ետք, Արարատ չորս կէտի առաւելութիւն մը ունեցաւ Փիւնիկի վրայ, որ երէկ կէտեր կորսնցուց, երբ 2-2 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց իր հիւրին` Գանձասարի հետ:

Շիրակ 5-2 արդիւնքով յաղթեց վերջին դիրքին վրայ գտնուող Ալաշկերտին, որ ցարդ յաղթանակէ զուրկ է, մինչ չորրորդ եւ վերջին մրցումը աւարտեցաւ Ուլիսի յաղթանակով, որ 1-0 արդիւնքով յաղթեց Բանանցին:

Այժմ, կոլսքորըր-ներուն պարագլուխի դիրքին վրայ կը գտնուի Արտակ Տաշեան (Գանձասար), որ նշանակած է 7 կոլ:

Ստորեւ` դասաւորումը (բոլոր խումբերն ալ կատարած են 8-ական մրցում).

Յ.    Հ.    Պ.    ՆՇ.   ՍՏ.   ԿԷՏ

1.- Արարատ       5     2     1     12    4     17

2.- Փիւնիկ         3     4     1     16    12    13

3.- Գանձասար     3     3     2     20    13    12

4.- Շիրակ         3     3     2     16    12    12

5.- Միքա          2     5     1     8     7     11

6.- Բանանց        1     5     2     7     8     8

7.- Ուլիս                1     3     4     7     12    6

8.- Ալաշկերտ      0     3     5     10    28    3

 

Share this Article
CATEGORIES