«Չեմփիընզ Լիկ». Տորթմունտ Յաղթեց Արսենալի. Մխիթարեան` Կոլի Հեղինակ
Խմբակներու դրութեամբ տեղի ունեցող «Չեմփինզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին ծիրին մէջ, երէկ կատարուեցան ութ ճակատումներ:
Սելթիք, եղաւ միակը, որ իր դաշտին վրայ յաղթանակ արձանագրեց, մինչ հինգ այլ կազմեր իրենց յաղթանակը արձանագրեցին օտար դաշտերու վրայ:
Այդ հինգին կարգին եղաւ Պորուսիա Տորթմունտ, որ 2-1 արդիւնքով յաղթեց Արսենալի: Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականին մաս կազմող Հենրիխ Մխիթարեան նշանակեց Տորթմունտի եւ մրցումին առաջին կոլը (16-րդ):
Ա. Սէ. Միլան – Պարսելոնա գագաթի ճակատումը աւարտեցաւ 1-1 արդիւնքով: Ռոպինիօ նշանակեց Ա. Սէ. Միլանի կոլը (9-րդ), իսկ Լիոնել Մեսսի` Պարսայի կոլը (23-րդ):
Աթլեթիքօ Մատրիտ արձանագրեց իր երրորդ յաջորդական յաղթանակը` 3-0 արդիւնքով պարտութեան մատնելով Աւստրիա Վիեննան:
Սելթիք ապահովեց մրցաշարքի իր առաջին երեք կէտը` 2-1 արդիւնքով յաղթելով Այաքս Ամսթերտամի: Թէեւ յաղթական կազմը մրցումը աւարտեց տասը մարզիկով, սակայն արդիւնքը մնաց անփոփոխ:
Ինչ կը վերաբերի այսօրուան մրցումներուն, բաւական հետաքրքրական ճակատում մը կը խոստանայ ըլլալ Ռէալ Մատրիտ – Եուվենթուս հանդիպումը:
Ռէալ Մատրիտ ունի 6 կէտ, իսկ Եուվէ` 2:
Նշենք, որ Ռէալ Մատրիտի նման առաւելագոյն 6 կէտը ապահոված են նաեւ Փարիզ Սեն Ժերմեն եւ Պայէրն Միւնիխ:
Ստորեւ կու տանք երէկուան մրցումներուն արդիւնքները.
| Ե. ԽՄԲԱԿ | |||
| Շալքէ – Չելսի | 0-3 | ||
| Շթէուա Պուքրեշ – Պալ | 1-1 | ||
|
Զ. ԽՄԲԱԿ |
|||
| Արսենալ – Պորուսիա Տորթմունտ | 1-2 | ||
| Մարսէյ – Նափոլի | 1-2 | ||
|
Է. ԽՄԲԱԿ |
|||
| Աւստրիա Վիեննա – Աթլեթիքօ Մատրիտ | 0-3 | ||
| Փորթօ – Զենիթ Ս. Փեթերսպուրկ | 0-1 | ||
|
Ը. ԽՄԲԱԿ |
|||
| Ա. Սէ. Միլան – Պարսելոնա | 1-1 | ||
| Սելթիք – Այաքս Ամսթերտամ | 2-1 |
Ստորեւ` այսօրուան մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով)
| Ա. ԽՄԲԱԿ | ԺԱՄ | ||
| Պայէր Լեւերքուզըն – Շախտիոր Տոնեցք | 21:45 | ||
| Մանչեսթըր Եունայթըտ – Ռէալ Սոսիետատ | 21:45 | ||
|
Բ. ԽՄԲԱԿ |
|||
| Կալաթասարայ – Քոփենհակըն | 21:45 | ||
| Ռէալ Մատրիտ – Եուվենթուս | 21:45 | ||
|
Գ. ԽՄԲԱԿ |
|||
| Անտըրլեխթ – Փարիզ Սեն Ժերմեն | 21:45 | ||
| Պենֆիքա – Օլիմփիաքոս | 21:45 | ||
|
Դ. ԽՄԲԱԿ |
|||
| Մոսկուայի Բանակայիններ – Մանչեսթըր Սիթի | 19:00 | ||
| Պայէրն Միւնիխ – Վիքթորիա Փլզեն | 21:45 |


