Ռոնալտօ Շրջանցեց Նիսթըլրույը
Ռէալ Մատրիտի մաս կազմող փորթուգալցի միջազգային յառաջապահ Քրիսթիանօ Ռոնալտօ, որ նախանցեալ օր, Եուվենթուսի դէմ տեղի ունեցած մրցումին («Չեմփիընզ լիկ») երկու կոլ նշանակեց, այս մրցաշարքին գծով շրջանցեց Ռուտ Վան Նիսթըլրույը, որ նշանակած է 56 կոլ:
Իր նշանակած 57 կոլով այժմ Ռոնալտօ կը գտնուի 3-րդ դիրքին վրայ:
Առաջին դիրքը կը գրաւէ Ռաուլ Կոնցալես (71 կոլ), իսկ երկրորդ դիրքը` Լիոնել Մեսսի (63 կոլ): Թիերի Հանրի նշանակած է 50 կոլ, մինչ Ալֆրետօ Տի Սթեֆանօ` 49 կոլ:
CATEGORIES Մարզական

