Հայաստանի Ֆութպոլի Ախոյեանութիւն. Արարատ Ամրապնդեց Պարագլուխի Իր Դիրքը

Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 10-րդ հանգրուանի մրցումներուն, Արարատ ամրապնդեց պարագլուխի իր դիրքը, երբ Հրազդանի մէջ 4-0 արդիւնքով յաղթեց Ուլիսին:

Աբրահամ Խաշմանեանի կազմը, որ իր 4-րդ յաջորդական յաղթանակը արձանագրեց, այժմ ապահոված է 20 կէտ:

2-րդ դիրքին վրայ գտնուող Փիւնիկ, որ 5-0 արդիւնքով յաղթական վերադարձաւ Ալաշկերտի դաշտէն, այժմ 4 կէտով ետ կը մնայ Արարատէն:

Լաւագոյն եռեակը ամբողջացնող Գանձասար իր դաշտին վրայ 1-1 արդիւնքով բաժնուեցաւ իր հիւրէն` Միքայէն:

Վերջապէս, ախոյեան Շիրակ 1-0 արդիւնքով այլ պարտութիւն մը կրեց այս անգամ Բանանցէն: Վերջինին համար այս երկրորդ յաղթանակն էր այս տարեշրջանին:

Ինչ կը վերաբերի ռմբարկուներուն դասաւորման, այժմ Արտակ Տաշեան (Գանձասար) 7 կոլով կը գրաւէ առաջին դիրքը:

Ստորեւ` դասաւորումը.

ՄՐՑ.  Յ.    Հ.    Պ.    ՆՇ.   ՍՏ.   ԿԷՏ

1.- Արարատ 9           6     2     1     14    4     20
2.- Փիւնիկ   9           4     4     1     21    12    16
3.- Գանձասար     9     3     4     2     21    14    13
4.- Շիրակ   9     3     3     3     16    13    12
5.- Միքա    9     2     6     1     9     8     12
6.- Բանանց  9     2     5     2     8     8     11
7.- Ուլիս          9     1     3     5     7     14    6
8.- Ալաշկերտ      9     0     3     6     10    33    3

 

 

Share this Article
CATEGORIES