ՖԻՖԱ-ն Հրապարակեց 2013-ի Լաւագոյն Մարզիկի Տիտղոսին Համար Պայքարող Թեկնածուներուն Անունները

Պաշտօնական հաղորդագրութիւն մը հրապարակելով՝ երէկ ՖԻՖԱ-ն յայտարարեց ցանկը այն 23 մարզիկներուն, որոնցմէ մէկը պիտի տիրանայ 2013-ի լաւագոյն մարզիկի տիտղոսին։

Այդ ցանկին հրապարակման զուգահեռ, հրապարակուեցաւ նաեւ ցանկը այն մարզիչներուն, որոնք թեկնածու են տարուան լաւագոյն մարզիչի տիտղոսին։

Այդ 23 ֆութպոլիստներուն մէջ Պայէրն Միւնիխ ունի ամէնէն շատ մարզիկները՝ վեց։

Նշենք, որ լաւագոյն մարզիկի եւ մարզիչի ընտրութիւնը տեղի պիտի ունենայ 13 յունուար 2014-ին՝ Ցիւրիխի մէջ, Զուիցերիա։

Ստորեւ՝ այդ ցանկը.

ՄԱՐԶԻԿՆԵՐ

Կերըթ Պէյլ (Կալես), Էտինսոն Քաւանի (Ուրուկուէյ), Ռատամել Ֆալքաօ (Քոլոմպիա), Էտըն Հազըրտ (Պելճիքա), Զլաթան Իպրահիմովիչ (Շուէտ), Անտրես Ինիեսթա (Սպանիա), Ֆիլիփ Լահմ (Գերմանիա), Ռոպերթ Լեվանտովսքի (Լեհաստան), Լիոնել Մեսսի (Արժանթին), Թոմաս Մէօլըր (Գերմանիա), Մանուէլ Նէօյըր (Գերմանիա), Նէյմար (Պրազիլ), Մեսութ Էօզիլ (Գերմանիա), Անտրէա Փիրլօ (Իտալիա), Ֆրանք Ռիպերի (Ֆրանսա), Արժեն Ռոպեն (Հոլանտա), Քրիսթիանօ Ռոնալտօ (Փորթուգալ), Պասթիան Շվայնսթայկըր (Գերմանիա), Լուիս Սուարես (Ուրուկուէյ), Թիակօ Սիլվա (Պրազիլ), Եայա Թուրէ (Փղոսկրեայ Ափունք), Ռոպին Վան Փերսի (Հոլանտա) եւ Խաւի (Սպանիա)։

ՄԱՐԶԻՉՆԵՐ

Քարլօ Անչելոթթի (Իտալիա, Փարիզ Սեն Ժերմէն – Ռէալ Մատրիտ), Ռաֆայէլ Պենիթես (Սպանիա, Չելսի-Նափոլի), Անթոնիօ Քոնթէ (Իտալիա, Եուվենթուս), Վիչենթէ Տել Պոսքէ (Սպանիա), Ալեքս Ֆերկըսըն (Սկովտիա, Մանչեսթըր Եունայթըտ՝ նախապէս), Եուփ Հայնքես (Գերմանիա, Պայէրն Միւնիխ՝ նախապէս), Եիւրկըն Քլոփ (Գերմանիա, Պորուսիա Տորթմունտ), Ժոզէ Մուրինիօ (Փորթուգալ, Ռէալ Մատրիտ – Չելսի), Լուիս Ֆելիփէ Սքոլարի (Պրազիլ) եւ Արսեն Վենկեր (Ֆրանսա, Արսենալ)։

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )