Սապելլա Արժանթինի Ֆութպոլի Ազգային Խումբ Հրաւիրեց Երկու Նորեկ Մարզիկ
Արժանթինի ֆութպոլի ազգային խումբի մարզիչ Ալեխանտրօ Սապելլա, նախորդ շաբաթավերջին հրապարակեց իր կազմը, որ այս ամսուան ընթացքին ֆութպոլի բարեկամական երկու մրցում պիտի կատարէ Էքուատորի եւ Պոսնիոյ դէմ, երկուքն ալ` Միացեալ Նահանգներու մէջ:
Արժանթին 15 նոյեմբերին Նիւ Եորքի մէջ իր դէմ պիտի ունենայ Էքուատորը, իսկ այդ մրցումէն չորս օր ետք Սենթ Լուիսի մէջ` Պոսնիան:
Սապելլայի կողմէ առաջին անգամ ըլլալով ազգային խումբ հրաւիրուեցան Ֆաքունտօ Ռոնքակլիա (Ֆիորենթինա) եւ Լուքաս Օրպան (Պորտօ):
Ստորեւ` Արժանթինի կազմը.
ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Սերճիօ Ռոմերօ (Մոնաքօ) եւ Մարիանօ Անտիւխար (Քաթանիա):
ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Ֆաքունտօ Ռոնքակլիա (Ֆիորենթինա), Փապլօ Զապալեթա (Մանչեսթըր Սիթի), Ֆետերիքօ Ֆեռնանտես (Նափոլի), Էզեքուիել Կարայ (Պենֆիքա), Մարքոս Ռոխօ (Սփորթինկ Լիզպոն), Հիւկօ Քամփանիանարօ (Ինթեր Միլան), Խոսէ Պասանթա (Մոնթերէյ), Նիքոլա Օթամենտի (Փորթօ) եւ Լուքաս Օրպան (Պորտօ):
ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Խաւիէ Մասքերանօ (Պարսելոնա), Լուքաս Պիկլիա (Լացիօ Ռոմա), Էվեր Պանեկա (Վալենսիա), Ռիքարտօ Ալվարեզ (Ինթեր Միլան), Անխել Տի Մարիա (Ռէալ Մատրիտ) եւ Էրիք Լամելա (Թոթենհամ):
ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Լիոնել Մեսսի (Պարսելոնա), Կոնզալօ Հիկուան (Նափոլի), Սերճիօ Ակուերօ (Մանչեսթըր Սիթի), Ռոտրիկօ Փալասիօ (Ինթեր Միլան) եւ Էզեքուիել Լաւեցցի (Փարիզ Սեն Ժերմեն):