Հայաստանի Ֆութպոլի Ախոյեանութիւն. Ալաշկերտի Առաջին Յաղթանակը` Բարձրագոյն Դասակարգին Մէջ

Միքա – Ալաշկերտ մրցումէն

Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 11-րդ հանգրուանի մրցումները յատկանշուեցան Ալաշկերտի արձանագրած յաղթանակով` նկատի ունենալով, որ անիկա արձանագրեց այս տարեշրջանի իր առաջին յաղթանակը` 2-0 արդիւնքով պարտութեան մատնելով Միքան, վերջինիս դաշտին վրայ տեղի ունեցած մրցումին: Յաղթական կազմը իր կոլերը նշանակեց 77-րդ եւ 94-րդ վայրկեաններուն:

Այսպիսով, մարզիչ Արմէն Կիւլպուտաղեանց յաղթանակով սկսաւ իր նոր պաշտօնը` Ալաշկերտի հետ:

Արարատ 1-0 արդիւնքով յաղթական վերադարձաւ Գանձասարի դաշտէն, մինչ Շիրակ 2-1 արդիւնքով յաղթեց Ուլիսի:

Վերջապէս, Փիւնիկ – Բանանց մրցումը աւարտեցաւ 0-0 արդիւնքով:

Ստորեւ դասաւորումը` 11-րդ հանգրուանի մրցումներէն ետք.

Յ.    Հ.    Պ.    ՆՇ.   ՍՏ.   ԿԷՏ

1.- Արարատ       7     3     1     15    4     24
2.- Փիւնիկ         4     5     2     21    15    17
3.- Գանձասար     4     4     3     23    15    16
4.- Շիրակ         4     3     4     18    16    15
5.- Միքա          3     6     2     12    10    15
6.- Բանանց        2     7     2     8     8     13
7.- Ուլիս                2     3     6     10    17    9
8.- Ալաշկերտ      1     3     7     13    35    6

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )