Եւրոպական Ֆութպոլ. Շաբաթավերջի Մրցումներուն Յայտագիրը. Վաղը՝ Մանչեսթըր Եունայթըտ – Արսենալ Հետաքրքրական Ճակատում

Այս շաբաթավերջին տեղի ունենալիք Անգլիոյ եւ Իտալիոյ ֆութպոլի ախոյեանութեան մրցումներուն, բնականաբար պիտի կատարուին հետաքրքրական ճակատումներ։

Անոնց կարգին գագաթի ճակատում մը իրարու դէմ պիտի հանէ Մանչեսթըր Եունայթըտը եւ Արսենալը՝ 11-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ։

Լոնտոնեան կազմը այժմ 25 կէտով կը գրաւէ առաջին դիրքը, մինչ Եունայթըտ 17 կէտով՝ 8-րդ դիրքը։

Ինչ կը վերաբերի Իտալիոյ, հոն եւս պիտի ըլլան հետաքրքրական ճակատումներ, որոնց կարգին՝ Եուվենթուս – Նափոլի մրցումը։

Նշենք, որ ցարդ անպարտելի Ա. Էս. Ռոմա (առաջին) պիտի հիւրընկալէ Սասուոլոն (117-րդ)։

 

Ստորեւ՝ մրցումներուն յայտագիրը (ժամերը՝ Պէյրութի ժամանակացոյցով. փակագիծերուն մէջ նշուած են անոնց գրաւած դիրքերը).

ԱՆԳԼԻԱ. 11-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

ԱՅՍՕՐ                                                                                                              ԺԱՄ

Ասթոն Վիլա (14) – Քարտիֆ (12)          17։00

Չելսի (2) – Ուեսթ Պրոմուիչ (11)           17։00

Քրիսթալ Փալաս (20) – Էվըրթըն (7)    17։00

Լիվըրփուլ (3) – Ֆուլհեմ (16)                   17։00

Սաութհեմփթըն (6) – Հալ Սիթի (10)   17։00

Նորուիչ (18) – Ուեսթ Համ (15)                               19։30

ՎԱՂԸ

Թոթենհամ (4) – Նիւքասըլ (9)                                14։00

Սանտըրլենտ (19) – Մանչեսթըր Սիթի (5)     16։05

Մանչեսթըր Եունայթըտ (8) – Արսենալ (1)     18։10

Սուանզի (13) – Սթոք Սիթի (17)                            18։10

ԻՏԱԼԻԱ. 12-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

ԱՅՍՕՐ

Քաթանիա (19) – Ուտինեզէ (10)            19։00

Ինթեր Միլան (4) – Լիվորնօ (14)           21։45

ՎԱՂԸ

Ճենովա (8) – Հելաս Վերոնա (5)            13։30

Աթալանթա (9) – Պոլոնիա (15)                              16։00

Քալիարի (16) – Թորինօ (12)                    16։00

Քիեւօ Վերոնա (20) – Ա. Սէ. Միլան (11)           16։00

Փարմա (13) – Լացիօ Ռոմա (7)             16։00

Ա. Էս. Ռոմա (1) – Սասուոլօ (17)         16։00

Ֆիորենթինա (6) – Սամտորիա (18)     21։45

Եուվենթուս (3) – Նափոլի (2)                  21։45

 

 

Share this Article
CATEGORIES