Եւրոպայի 21 Տարեկանէն Վար 2015-ի Ախոյեանութիւն. Հայաստան Յաղթեց` Յաջորդական Երեք Պարտութիւն Կրելէ Ետք

Armenia2015-ի Եւրոպայի ախոյեանութեան 21 տարեկանէն վար զտումի մրցաշարքին ծիրին մէջ, երէկ Հայաստանի երիտասարդական հաւաքականը արձանագրեց մրցաշարքի իր երկրորդ յաղթանակը` 1-0 արդիւնքով պարտութեան մատնելով Պիելոռուսիան (Ժ. խմբակին մէջ):

Նշենք սակայն, որ այս յաղթանակը Հայաստանի համար առաջինն էր` յաջորդական երեք պարտութենէ ետք:

11 օգոստոսին Ղազախստանի դաշտին վրայ յաղթանակ արձանագրելէ ետք, Հայաստան կրած էր յաջորդական երեք պարտութիւն:

Մրցումին 8-րդ վայրկեանին, Գագիկ Պօղոսեանի փոխանցումէն ետք Վարդան Պաքալեան նշանակեց հայրենի կազմին եւ մրցումին միակ կոլը, որուն շնորհիւ Հայաստան նուազագոյն հաշիւով յաղթանակ մը արձանագրեց:

Նշենք, որ այժմ Աբրահամ Խաշմանեանի կազմը իր տրամադրութեան տակ ունի 6 կէտ:

Ստորեւ` Ժ. խմբակին դասաւորումը.

ՄՐՑ. Յ.   Հ.   Պ.   ՆՇ.  ՍՏ.  ԿԷՏ

1.- Ֆրանսա           5          5    0    0    21   5    15
2.- Իսլանտա          5          4    0    1    13   7    12
3.- Ղազախստան 6          2    0    4    4    11   6
4.- ՀԱՅԱՍՏԱՆ   6          2    0    4    5    14   6
5.- Պիելոռուսիա  6          1    0    5    5    11   3

Share this Article
CATEGORIES