2014-ի Մոնտիալ. Աւարտական Հանգրուանի Վիճակաձգութեան Խմբակները
6 դեկտեմբերին պրազիլական Մաթա – տի – Սան – Ժուան քաղաքին մէջ տեղի պիտի ունենայ 2014-ի Մոնտիալի աւարտական հանգրուանի վիճակաձգութիւնը:
Ցարդ յայտնի են 31 մասնակցողներուն անունները: Կը մնայ միայն խումբի մը անունը, որ պիտի յստականայ Ուրուկուէյ – Յորդանան դարձի մրցումէն ետք: Սակայն գործնականին մէջ, հարաւային ամերիկեան խումբը ապահոված է իր տոմսը` նկատի ունենալով, որ անիկա երթին Յորդանանի մէջ 5-0 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց:
Ստորեւ կու տանք այս չորս խմբակներուն պատկերը (փակագիծերուն մէջ նշուած են խումբերուն գրաւած դիրքերը` ՖԻՖԱ-ի ընդհանուր դասաւորման մէջ).
Ա. ԽՄԲԱԿ
Պրազիլ (11), Սպանիա (1), Գերմանիա (2), Արժանթին (3), Քոլոմպիա (4), Պելճիքա (5), Ուրուկուէյ (6) եւ Զուիցերիա (7):
Բ. ԽՄԲԱԿ
Միացեալ Նահանգներ (13), Մեքսիքա (24), Քոսթա Ռիքա (31), Հոնտուրաս (34), Ճափոն (44), Իրան (49), Հարաւային Քորէա (56) եւ Աւստրալիա (57):
Գ. ԽՄԲԱԿ
Չիլի (12), Փղոսկրեայ ափունք (17), Էքուատոր (27), Ղանա (23), Ալճերիա (32), Նիկերիա (33), Քամերուն (59) եւ Ֆրանսա (21):
Դ. ԽՄԲԱԿ
Հոլանտա (8), Իտալիա (9), Անգլիա (10), Փորթուգալ (14), Յունաստան (15), Պոսնիա (16), Խրուաթիա (18) եւ Ռուսիա (19):