Հայաստանի Ֆութպոլի Ախոյեանութիւն. Արարատ Ամրապնդեց Պարագլուխի Իր Դիրքը
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 13-րդ հանգրուանի մրցումներուն, Փիւնիկ, որ Երեւանի ֆութպոլի ակադեմիայի դաշտին վրայ հիւրընկալեց Շիրակը, 2-1 արդիւնքով պարտութիւն մը կրեց: Նախքան Ա. կիսախաղին ընդմիջումը, Վարդան Պաքալեան նշանակեց Փիւնիկի կոլը, մինչ Սերժ Տեպլէ վայրկեան մը առաջ (45-րդ) բացած էր մրցումին հաշիւը: 68-րդ վայրկեանին Դաւիթ Յակոբեան նշանակեց Շիրակի յաղթանակի կոլը:
Միքա 2-1 արդիւնքով յաղթեց Ուլիսի: Նոյն արդիւնքով, Գանձասար յաղթեց Բանանցի` շնորհիւ Սամուէլ Մելքոնեանի նշանակած կոլին (82-րդ):
Վերջապէս, վերջին մրցումին, Արարատ 3-0 արդիւնքով յաղթեց Ալաշկերտի: Գէորգ Նռանեան նշանակեց Արարատի երկու կոլերը (13-րդ եւ 85-րդ):
Ստորեւ կու տանք դասաւորումը` 13-րդ հանգրուանի մրցումներէն ետք.
| Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
| 1.- Արարատ | 8 | 3 | 2 | 18 | 7 | 27 |
| 2.- Շիրակ | 6 | 3 | 4 | 23 | 17 | 21 |
| 3.- Գանձասար | 5 | 4 | 4 | 26 | 18 | 19 |
| 4.- Միքա | 4 | 6 | 3 | 15 | 13 | 18 |
| 5.- Փիւնիկ | 4 | 5 | 4 | 22 | 18 | 17 |
| 6.- Բանանց | 3 | 7 | 3 | 11 | 11 | 16 |
| 7.- Ուլիս | 3 | 3 | 7 | 12 | 19 | 12 |
| 8.- Ալաշկերտ | 2 | 3 | 8 | 15 | 39 | 9 |
CATEGORIES Մարզական

