Եւրոպական Ֆութպոլ. Շաբաթավերջի Մրցումներուն Արդիւնքները
– Պայէրն Միւնիխ 3-0 Արդիւնքով
Յաղթական` Տորթմունտի Մէջ
– Պարսելոնա, Ռէալ Մատրիտ Եւ Աթլեթիքօ
Մատրիտ` Կոլերու Մեծ Տարբերութեամբ
Յաղթական

Պայէրն Միւնիխի յաղթական մարզիկները
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումներուն ծիրին մէջ կատարուած ճակատումներուն ծիրին մէջ, Գերմանիոյ մէջ Պայէրն Միւնիխ յաղթական վերադարձաւ Տորթմունտէն, ուր 3-0 արդիւնքով պարտութեան մատնեց դաշտին տէրը` Պորուսիան` շնորհիւ Մարիօ Կոթցէի (66-րդ), Արժէն Ռոպենի (85-րդ) եւ Թոմաս Միւլըրի (87-րդ) նշանակած կոլերուն:
Իր արձանագրած այս յաղթանակէն ետք, Պայէրն այժմ եօթը կէտով կը գերազանցէ Տորթմունտը, որ նահանջեց երրորդ դիրք` իր տեղը զիջելով Պայէր Լեւերքուզընի:
Սպանիոյ մէջ, Պարսելոնա, Ռէալ Մատրիտ եւ Աթլեթիքօ Մատրիտ կոլերու մեծ տարբերութեամբ յաղթանակներ արձանագրեցին:
Անգլիոյ մէջ, Արսենալ ամրապնդեց պարագլուխի իր դիրքը` 2-0 արդիւնքով յաղթելով Սաութհեմփթընի: Օլիվիէ Կիրու նշանակեց Արսենալի երկու կոլերը (22-րդ եւ 86-րդ` փենալթիով):
Մանչեսթըր Սիթի 6-0 արդիւնքով ջախջախեց իր հիւրը` Թոթենհամը:
Իտալիոյ մէջ, Եուվենթուս ժամանակաւորապէս գրաւեց առաջին դիրքը` սպասելով Ա. Էս. Ռոմայի այսօր կատարելիք մրցումին:
Իր կարգին, Փարիզ Սեն Ժերմեն Ֆրանսայի մէջ 3-0 արդիւնքով յաղթական վերադարձաւ Ռեմի դաշտէն:
Ստորեւ` շաբաթավերջի մրցումներուն արդիւնքները.
|
ԱՆԳԼԻԱ. 12-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Էվըրթըն – Լիվըրփուլ | 0-1 |
| Արսենալ – Սաութհեմփթըն | 2-0 |
| Ֆուլհեմ – Սուանզի | 1-2 |
| Հալ Սիթի – Քրիսթալ Փալաս | 0-1 |
| Նիւքասըլ – Նորուիչ Սիթի | 2-1 |
| Սթոք Սիթի – Սանտըրլենտ | 2-0 |
| Ուեսթ Համ – Չելսի | 0-3 |
| Մանչեսթըր Սիթի – Թոթենհամ | 6-0 |
| Քարտիֆ – Մանչեսթըր Եունայթըտ | 2-2 |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ԺԱՄ |
| Ուեսթ Պրոմուիչ – Ասթոն Վիլա | 22:00 |
|
ՔԱԼՉԻՕ. 13-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Հելաս Վերոնա – Քիեւօ Վերոնա | 0-1 |
| Ա. Սէ. Միլան – Ճենովա | 1-1 |
| Նափոլի – Փարմա | 0-1 |
| Լիվորնօ – Եուվենթուս | 0-2 |
| Սամտորիա – Լացիօ Ռոմա | 1-1 |
| Սասուոլօ – Աթալանթա | 2-0 |
| Թորինօ – Քաթանիա | 4-1 |
| Ուտինեզէ – Ֆիորենթինա | 1-0 |
| Պոլոնիա – Ինթեր Միլան | 1-1 |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ԺԱՄ |
| Ա. Էս. Ռոմա – Քալիարի | 21:45 |
|
ՍՊԱՆԻԱ. 14-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Ռէալ Վայատոլիտ – Օսասունա | 0-1 |
| Պարսելոնա – Կրանատա | 4-0 |
| Ռէալ Սոսիետատ – Սելթա Վիկօ | 4-3 |
| Ալմերիա – Ռէալ Մատրիտ | 0-5 |
| Աթլեթիքօ Մատրիտ – Կեթաֆէ | 7-0 |
| Լեվանթէ – Վիարէալ | 0-3 |
| Ռայօ Վայեքանօ – Էսփանիոլ | 1-4 |
| Էլչէ – Վալենսիա | 2-1 |
| Սեւիլլա – Ռէալ Պեթիս | 4-0 |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ԺԱՄ |
| Մալակա – Աթլեթիքօ Պիլպաօ | 23:00 |
|
ՊՈՒՆՏԸՍԼԻԿԱ. 13-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Շթութկարթ – Մէօնշընկլատպախ | 0-2 |
| Օկզպուրկ – Հոֆընհայմ | 2-0 |
| Պրաունշուեկ – Ֆրայպուրկ | 0-1 |
| Այնթրախթ Ֆրանքֆորթ – Շալքէ | 3-3 |
| Հերթա Պերլին – Պայէր Լեւերքուզըն | 0-1 |
| Նիւրեմպերկ – Վոլֆսպուրկ | 1-1 |
| Պորուսիա Տորթմունտ – Պայէրն Միւնիխ | 0-3 |
| Համպուրկ – Հանովըր-96 Վերտըր Պրեմըն – Մայնց-05 |
3-1 2-3 |
|
ՖՐԱՆՍԱ. 14-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Աժաքսիօ – Մարսէյ | 1-3 |
| Ռեմ – Փարիզ Սեն Ժերմեն | 0-3 |
| Էվիան – Լորիան | 0-4 |
| Լիոն – Վալանսիեն | 1-1 |
| Մոնփելիէ – Կենկան | 1-1 |
| Ռենն – Պորտօ | 1-1 |
| Սոշօ – Պասթիա | 1-1 |
| Լիլ – Թուլուզ | 1-0 |
| Նիս – Սենթ Էթիեն | 0-1 |
| Նանթ – Մոնաքօ | 0-1 |

