Լիբանանեան Ֆութպոլ. Սաֆա Ամրապնդեց Պարագլուխի Իր Դիրքը
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած Լիբանանի ֆութպոլի Ա. դասակարգի ախոյեանութեան 7-րդ հանգրուանի մրցումներուն Սաֆա 5-0 արդիւնքով ծանր պարտութեան մատնելէ ետք Թատամոն Սուրը, ամրապնդեց պարագլուխի իր դիրքը: Անիկա այժմ 2 կէտով կը գերազանցէ Ահտը, որ 3-1 արդիւնքով յաղթեց Թրիփոլիի:
Ինչ կը վերաբերի այս հանգրուանին գագաթի` Անսար – Նըժմէ մրցումին, անիկա աւարտեցաւ 0-0 արդիւնքով:
Ստորեւ` 7-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները.
Ահտ – Թրիփոլի 3-1
Ռասինկ – Ախա Ահլի Ալէյ 3-0
Սաֆա – Թատամոն Սուր 5-0
Սալամ – Մապարրա 2-1
Շապապ Սահել – Իժթիմահի 5-2
Անսար – Նըժմէ 0-0
Ստորեւ դասաւորումը` 7-րդ հանգրուանի մրցումներէն ետք.
ԿԷՏ
1.- Սաֆա 15 (15-5)
2.- Ահտ 13 (12-10)
3.- Շապապ Սահել 12 (17-6)
4.- Անսար 12 (9-4)
5.- Նըժմէ 12 (10-6)
6.- Ռասինկ 12 (11-12)
7.- Իժթիմահի 8 (12-11)
8.- Ախա Ահլի Ալէյ 8 (10-11)
9.- Սալամ Զղարթա 8 (9-16)
10.- Թրիփոլի 7 (5-9)
11.- Թատամոն Սուր 5 (5-13)
12.- Մապարրա 3 (5-17)

