«Չեմփիընզ Լիկ». Այաքս Ամսթերտամ Տասը Մարզիկով Յաղթեց Պարսելոնայի

Այաքս Ամսթերտամ - Պարսելոնա մրցումէն

Այաքս Ամսթերտամ – Պարսելոնա մրցումէն

Խմբակներու դրութեամբ տեղի ունեցող «Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին ծիրին մէջ, երէկ գիշեր տեղի ունեցան ութ ճակատումներ:

Մեծագոյն եւ կարեւորագոյն անակնկալը ստեղծեց Այաքս Ամսթերտամ, որ իր դաշտին վրայ տասը մարզիկով յաղթեց Պարսելոնային` 2-1 արդիւնքով:

Ա. կիսախաղին 2-0 արդիւնքով յառաջացած Այաքս, Բ. կիսախաղին սկիզբը (48-րդ) կորսնցուց իր մարզիկը` Ժոել Վելթմանը, որ կարմիր քարտ մը ստացաւ: Անոր յաջորդեց Զաւի Հերնանտեզի նշանակած կոլը` փենալթիով (49-րդ):

Նշենք, որ Պարսելոնա այսպիսով կրեց իր առաջին պարտութիւնը:

Իր կարգին, անակնկալ մը ստեղծեց Պալ, որ 1-0 արդիւնքով յաղթեց իր հիւրին` Չելսիի:

Սելթիք իր դաշտին վրայ 3-0 արդիւնքով քիչ մը ծանր պարտութիւն մը կրեց Ա. Սէ. Միլանէն:

Յաղթանակ արձանագրեց նաեւ Հենրիխ Մխիթարեանի խումբը` Պորուսիա Տորթմունտ, որ 3-1 արդիւնքով յաղթեց Նափոլիին: Մխիթարեան կոլի հեղինակ չդարձաւ:

Հենրիխ Մխիթարեան

Հենրիխ Մխիթարեան

Ստորեւ` երէկուան մրցումներուն թեքնիք արդիւնքները.

Ե. ԽՄԲԱԿ  
Պալ – Չելսի 1-0
Շթէուա Պուքրեշ – Շալքէ 0-0
Զ. ԽՄԲԱԿ  
Արսենալ – Մարսէյ 2-0
Պորուսիա Տորթմունտ – Նափոլի 3-1
Է. ԽՄԲԱԿ  
Զենիթ Ս. Փեթերսպուրկ – Աթլեթիքօ Մատրիտ 1-1
Փորթօ – Աւստրիա Վիեննա 1-1
Ը. ԽՄԲԱԿ  
Այաքս Ամսթերտամ – Պարսելոնա 2-1
Սելթիք – Ա. Սէ. Միլան 0-3

Ստորեւ կու տանք այսօր տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).

Ա. ԽՄԲԱԿ ԺԱՄ
Պայէր Լեւերքուզըն – Մանչեսթըր Եունայթըտ 21:45
Շախտիոր Տոնեցք – ՌԷալ Սոսիետատ 21:45
Բ. ԽՄԲԱԿ  
Եուվենթուս – Քոփենհակըն 21:45
Ռէալ Մատրիտ – Կալաթասարայ 21:45
Գ. ԽՄԲԱԿ  
Անտըրլեխթ – Պենֆիքա 21:45
Փարիզ Սեն Ժերմեն – Օլիմփիաքոս 21:45
Դ. ԽՄԲԱԿ  
Մոսկուայի Բանակայիններ – Պայէրն Միւնիխ 19:00
Մանչեսթըր Սիթի – Վիքթորիա Փլզեն 21:45

ԱՅՍՕՐ տեղի ունենալիք մրցումներուն նախօրեակին, դասաւորումը կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.

Ա. ԽՄԲԱԿ ԿԷՏ
1.- Մանչեսթըր Եունայթըտ 8 (6-3)
2.- Պայէր Լեւերքուզըն 7 (8-5)
3.- Շախտիոր Տոնեցք 5 (3-5)
4.- Ռէալ Սոսիետատ 1 (1-5)
Բ. ԽՄԲԱԿ  
1.- Ռէալ Մատրիտ 10 (14-4)
2.- Կալաթասարայ 4 (6-10)
3.- Քոփենհակըն 4 (3-8)
4.- Եուվենթուս 3 (6-7)
Գ. ԽՄԲԱԿ  
1.- Փարիզ Սեն Ժերմեն 10 (13-2)
2.- Օլիմփիաքոս 7 (6-5)
3.- Պենֆիքա 4 (3-5)
4.- Անտըրլեխթ 1 (1-11)
Դ. ԽՄԲԱԿ  
1.- Պայէրն Միւնիխ 12 (12-1)
2.- Մանչեսթըր Սիթի 9 (11-6)
3.- Մոսկուայի Բանակայիններ 3 (6-12)
4.- Վիքթորիա Փլզեն 0 (2-12)
Share this Article
CATEGORIES